Ինտերնետը Հայաստանում | 11:43 13/01/16

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում - 2015թ. III եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2015թ.-ի III եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում կփորձենք ներկայացնել Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ

Բաժանորդների թվով առաջատարն է Beeline ընկերությունը: 2015թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 148 999, ինչը 2015թ երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 919-ով, իսկ 2014թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 3 132 բաժանորդով: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 41 504, ինչը 2015թ․ երկրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 202-ով, իսկ 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվը կրճատվել է 1 858-ով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2015թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 337 051: Այս ցուցանիշը 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 23 406-ով, իսկ 2014թ․ երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 22 099 բաժանորդ:

2015թ.-ի երրորդ եռամսյակում Orange-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) կազմել է 130 745: 2015թ․ երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 1 152-ով, իսկ 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ գրանցված աճը կազմել է 14 464: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը կազմել է 284 669: Ցուցանիշն այս տարվա երկրորդ եռամսյակի համանման ցուցանիշից ավել է 15 566-ով, իսկ 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 27 758:

VivaCell MTS-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2015թ.-ի երրորդ եռամսյակում կազմել է 72 469: Անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1 046-ով, իսկ 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 11 222 բաժանորդ: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 21 560-ով և կազմել 1 040 011, իսկ 2014թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 11 505:

Ucom-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակում կազմել է 71 662: 2015թ.-ի երկրորդ եռամսյակի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 2 597-ով, իսկ 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 8 636:

Rostelecom-ի բաժանորդների թիվը 2015թ.-ի երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 31 161: Սույն ցուցանիշն այս տարվա երկրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 2 090-ով, իսկ 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 9 265-ով:

Interactive-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 4 830, ինչը 2015թ.-ի երկրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 81-ով, իսկ 2014թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 1 295-ով:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի** շրջակայքում՝ մոտ 10 230:

Այսպիսով, 2015թ.-ի երկրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 511 600, ինչը  մոտ 6.1 հազարով ավել է քան անցյալ տարվա երկրորդ եռամսյակի ցուցանիշը և մոտ 17.8 հազարով ավելի, քան 2014թ.-ի երրորդ եռամսյակում գրանցված ցուցանիշը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Beeline - 37.24% (-0.22 տոկ. կետ 2015թ. II եռ. նկատմամբ), 2. Orange - 25.56% (-0.08), 3. Vivacell-MTS - 14.16% (-0.37), 4. Ucom - 14.01% (+0.35), 5. Rostelecom - 6.10% (+0.34), 6. Interactive - 0.94% (+0.00), Այլ - 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է. 1. Orange - 130 745 (+1 152, 2015թ. II եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 72 469 (-1 046), 3. Beeline - 41 504 (+202): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Orange - 53.42% (+0.40 տոկ. կետ,  2015թ. II եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 29.61% (-0.46), 3. Beeline - 16.96% (+0.06):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 244 718 է: Անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 308-ով, իսկ 2014թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ, որը կազմել է 1 384 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS - 1 040 011 (+21 560, 2015թ. II եռ. համեմատ), 2. Beeline - 337 051 (+23 406) , 3. Orange - 284 669 (+15 566): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS - 62.58% (-1.01, 2015թ. II եռ. համեմատ), 2. Beeline - 20.28% (+0.69), 3. Orange - 17.13% (+0.32):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1 661 731 է: Անցյալ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը աճել է 60 532-ով, իսկ 2014թ. երրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 61 362 բաժանորդ:

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline - 38.84% (-2.91 տոկ. կետ, 2015թ. II եռ. համեմատ), 2. Ucom - 26.30% (+0.12), 3. Orange - 14.02% (+2.21), 4. Rostelecom - 13.52% (+0.80), 5. Vivacell-MTS - 4.62% (-0.16), 6. Interactive - 0.70 (-0.06), 7. Այլ - 2%:

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline - 31.09% (+1.15 տոկ. կետ, 2015թ. II եռ. համեմատ), 2. Ucom - 26.27% (+1.15), 3. Orange - 19.15% (+0.46), 4. Vivacell-MTS - 8.85% (-4.62), 5. Rostelecom - 10.16% (+0.88), 6. Interactive - 2.48% (+0.98), 7. Այլ - 2%: