Ինտերնետը Հայաստանում | 13:59 13/04/16

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում - 2015թ. IV եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2015թ.-ի IV եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում կփորձենք ներկայացնել Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները: Ցանկանում ենք նշել, որ սկսած 2016թ․ I եռամսյակից Ucom-ի և Orange-ի ցուցանիշները կմիավորվեն և կներկայացվեն Ucom-ի անվան ներքո։

Բաժանորդների թիվ

Բաժանորդների թվով առաջատարն է Beeline ընկերությունը: 2015թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 147 147, ինչը 2015թ երրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս է 1 852-ով, իսկ 2014թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է անկում 3 209 բաժանորդով: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 42 638, ինչը 2015թ․ երրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 1 134-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվը կրճատվել է 1 490-ով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2015թ.-ի չորրորդ եռամսյակում կազմել է 331 736: Այս ցուցանիշը 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ նվազել է 5 315-ով, իսկ 2014թ․չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 16 798 բաժանորդ:

2015թ.-ի չորրորդ եռամսյակում Orange-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) կազմել է 130 962: 2015թ․ երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 217-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ գրանցված աճը կազմել է 237: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը կազմել է 277 473: Ցուցանիշն այս տարվա երրորդ եռամսյակի համանման ցուցանիշից պակաս է 7 196-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 22 092:

VivaCell MTS-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2015թ.-ի չորրորդ եռամսյակում կազմել է 70 843: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշը նվազել է 1 626-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 11 914 բաժանորդ: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվն անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ աճել է 21 099-ով և կազմել 1 061 110, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրված անկումը կազմել է 8 712:

Ucom-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա չորրորդ եռամսյակում կազմել է 75 388: 2015թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ ընկերության բաժանորդների թիվն աճել է 3 726-ով, իսկ 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 9 786:

Rostelecom-ի բաժանորդների թիվը 2015թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 34 173: Սույն ցուցանիշն այս տարվա երրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 3 012-ով, իսկ 2014թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 7 965-ով:

Interactive-ի բաժանորդների թիվն անցյալ տարվա չորրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 4 985, ինչը 2015թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 155-ով, իսկ 2014թ.-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 2 639-ով:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի** շրջակայքում՝ մոտ 10 330:

Այսպիսով, 2015թ.-ի վերջի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 516 466, ինչը  մոտ 4.87 հազարով ավել է քան անցյալ տարվա երրորդ եռամսյակի ցուցանիշը և մոտ 0.87 հազարով ավելի, քան 2014թ.-ի չորրորդ եռամսյակում գրանցված ցուցանիշը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Beeline - 36.75% (-0.47 տոկ. կետ 2015թ. III եռ. նկատմամբ), 2. Orange - 25.36% (-0.20), 3. Ucom - 14.60% (+0.59), 4. Vivacell-MTS - 13.72% (-0.44), 5. Rostelecom - 6.62% (+0.52), 6. Interactive - 0.96% (+0.02), Այլ - 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է. 1. Orange - 130 962 (+217, 2015թ. III եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 70 843 (-1 626), 3. Beeline - 42 638 (+1 134): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Orange - 53.57% (+0.15 տոկ. կետ,  2015թ. III եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 28.98% (-0.63), 3. Beeline - 17.44% (+0.48):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 244 443 է: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 275-ով, իսկ 2014թ. չորրորդ եռամսյակի համեմատ անկումը կազմել է 13 167 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS - 1 061 110 (+21 099, 2015թ. III եռ. համեմատ), 2. Beeline - 331 736 (-5 315) , 3. Orange - 277 473 (-7 196): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS - 63.53% (+0.94, 2015թ. III եռ. համեմատ), 2. Beeline - 19.86% (-0.42), 3. Orange - 16.61% (-0.52):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1 670 319 է: Անցյալ տարվա երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 8588-ով, իսկ 2014թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 47 602 բաժանորդ:

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline - 40.07% (+1.23 տոկ. կետ, 2015թ. III եռ. համեմատ), 2. Ucom - 26.09% (-0.21), 3. Orange - 11.95% (-2.07), 4. Rostelecom - 14.29% (+0.77), 5. Vivacell-MTS - 4.85% (+0.23), 6. Interactive - 0.75 (+0.05), 7. Այլ - 2%:

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline - 30.57% (-0.52 տոկ. կետ, 2015թ. III եռ. համեմատ), 2. Ucom - 27.38% (+1.11), 3. Orange - 17.96% (-1.19), 4. Vivacell-MTS - 8.45% (-0.40), 5. Rostelecom - 11.14% (+0.98), 6. Interactive - 2.50% (+0.02), 7. Այլ - 2%: