Ինտերնետը Հայաստանում | 14:47 28/04/17

Ինտերնետ բաժանորդների քանակը և առաջատար պրովայդերները Հայաստանում - 2016թ. IV եռամսյակ

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունները հրապարակել են 2016թ.-ի IV եռամսյակի գործունեության ամփոփ հաշվետվությունները: Սույն հաշվետվությունների հիման վրա կատարած վերլուծությունների արդյունքում «Բիզնես 24»-ը կներկայացնի Հայաստանում Ինտերնետ շուկայի հիմնական միտումները:

Բաժանորդների թիվ

Բաժանորդների թվով առաջատարն է Ucom ընկերությունը: 2016թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ Ucom-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 83,630, ինչը 2016թ երրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 2,095-ով, իսկ 2015թ. չորրորդ եռամսյակի ցուցանիշից ավել 8,242 բաժանորդով: Միևնույն ժամանակ, Ucom-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 127,648, ինչը 2016թ․երրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 2,989-ով, իսկ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թիվը կրճատվել է 3,314 բաժանորդով: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ.-ի չորրորդ եռամսյակում կազմել է 255,466: Այս ցուցանիշը 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ նվազել է 10,968-ով, իսկ 2015թ․չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է կրճատում 22,007 բաժանորդով:

Բաժանորդների թվով երկրորդն է Beeline-ը: 2016թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ Beeline-ի ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 143,035, ինչը 2016թ երրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 2,708-ով, իսկ 2015թ. չորրորդ եռամսյակի ցուցանիշից պակաս 4,112-ով: Միևնույն ժամանակ, Beeline-ի շարժական ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսներով օգտվողների) կազմել է 55,687, ինչը 2016թ․երրորդ եռամսյակի ցուցանիշից ավել է 5,574-ով, իսկ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ շարժական ինտերնետի բաժանորդների թվի աճը կազմել է 13,049 բաժանորդ: Հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ.-ի չորրորդ եռամսյակում կազմել է 340,815: Այս ցուցանիշը 2016թ.-ի երրորդ եռամսյակի համեմատ նվազել է 24,227-ով, իսկ 2015թ․չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 9,079 բաժանորդ:

Վիվասել-ՄՏՍ-ի շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) 2016թ.-ի չորրորդ եռամսյակում կազմել է 72,651: 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ ցուցանիշն աճել է 283-ով, իսկ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 1,808 բաժանորդով: Միևնույն ժամանակ, հեռախոսի միջոցով տվյալների հաղորդման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ աճել է 4,373-ով և կազմել 1,263,975, իսկ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրվել է աճ 202,865 բաժանորդով:

Ռոստելեկոմի բաժանորդների թիվը 2016թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 39,750: Սույն ցուցանիշը 2016թ. երրորդ եռամսյակի համանման ցուցանիշը գերազանցում է 2,778-ով, իսկ 2015թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշի աճը կազմել է 5,577-ով:

Interactive-ի բաժանորդների թիվը 2016թ. երրորդ եռամսյակի դրությամբ կազմել է 5,502, ինչը 2016թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշը գերազանցում է 91-ով, իսկ 2015թ.-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշը՝ 517-ով:

Այլ պրովայդերների բաժանորդների թիվը մեր կողմից գնահատվում է Հայաստանում ինտերնետ բաժանորդների ընդհանուր թվի 2%-ի շրջակայքում՝ մոտ 10,770:

Այսպիսով, 2016թ.-ի չորրորդ եռամսյակի դրությամբ Հայաստանում ինտերնետ բաժանորդների թիվը կազմում է մոտ 538,670, ինչը  մոտ 15,070 բաժանորդով ավել է քան 2016թ. երրորդ եռամսյակի ցուցանիշը և մոտ 22,200-ով ավել, քան 2015թ.-ի չորրորդ եռամսյակի ցուցանիշը:

Հեռահաղորդակցական ընկերությունների ունեցած մասնաբաժիններն ըստ ինտերնետ բաժանորդների քանակի հետևյալն է. 1. Ucom - 39.22% (-0.29 տոկ. կետ 2016թ. III եռ. նկատմամբ), 2. Beeline - 36.89% (+0.39), 3. Vivacell-MTS - 13.49% (-0.38), 4. Rostelecom - 7.38% (+0.30), 5. Interactive - 1.02% (-0.02), Այլ - 2%:

Բջջային ինտերնետ

Բջջային ինտերնետի բաժանորդների քանակը (բացառությամբ հեռախոսով օգտվողների) հետևյալն է. 1. Ucom - 127,648 (+2,989, 2016թ. III եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 72,651 (+283), 3. Beeline - 55,687 (+5,574): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Ucom - 49.87% (-0.58 տոկ. կետ,  2016թ. III եռ. համեմատ), 2. Vivacell-MTS - 28.38% (-0.90), 3. Beeline - 21.75% (+1.48):

Բջջային ինտերնետի (բացառությամբ հեռախոսով օգտվողների) բաժանորդների ընդհանուր քանակը 255,986 է: 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշն աճել է 8,846-ով, իսկ 2015թ. չորրորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 11,543 բաժանորդ:

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների բաշխվածությունը հետևյալն է. 1. Vivacell-MTS - 1,263,975 (+4,373, 2016թ. III եռ. համեմատ), 2. Beeline - 340,815 (-24,227) , 3. Ucom - 255,466 (-10,968): Վերոնշյալ տվյալները, ներկայացված ըստ մասնաբաժինների, ունեն հետևյալ տեսքը՝ 1. Vivacell-MTS - 67.95% (+1.34, 2016թ. III եռ. համեմատ), 2. Beeline - 18.32% (-0.98), 3. Ucom - 13.73% (-0.36):

Բջջային հեռախոսով տվյալների փոխանակման ծառայություններից օգտվող բաժանորդների քանակը 1,860,256 է: 2016թ. երրորդ եռամսյակի համեմատ սույն ցուցանիշը նվազել է 30,822-ով, իսկ 2015թ. չորրորդ եռամսյակի համեմատ արձանագրված աճը կազմել է 189,937 բաժանորդ։

Բաժանորդների ակտիվություն

«Բաժանորդների ակտիվության» ցուցանիշները ստանալու համար վերցվել են հեռահաղորդակցական ընկերությունների կողմից հրապարակվող «Մեկ բաժանորդին ընկնող միջին ամսական տրաֆիկ (MOaU, MbOU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների: «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշներն ըստ էության այն ցուցանիշներն են, որոնք անցած մի քանի տարիների ընթացքում ներկայացվում էին «Բիզնես 24»-ի և «Circle.am»-ի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցներում:

Այսպիսով, «Բաժանորդների ակտիվության» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Beeline - 42.57% (+1.70 տոկ. կետ, 2016թ. III եռ. համեմատ), 2. Ucom - 32.65% (-3.28), 3. Rostelecom - 15.43% (+0.87), 4. Vivacell-MTS - 6.45% (+0.69), 5. Interactive - 0.90 (+0.02), Այլ - 2%:

Մասնաբաժին շուկայում՝ ըստ հասույթի

Հեռահաղորդակցական ընկերությունների բաժանորդներից ստացված հասույթի մասնաբաժինները ստանալու համար վերցվել են հրապարակված «Ծառայությունների վաճառքից մեկ ակտիվ բաժանորդին ընկնող միջին ամսական հասույթ (ARPU)» ցուցանիշները, բազմապատկվել բաժանորդների քանակի վրա և բաժանվել ըստ մասնաբաժինների:

Այսպիսով, «Բաժանորդներից ստացված հասույթի» ցուցանիշների համաձայն պատկերը հետևյալն է. 1. Ucom - 45.71% (+0.28 տոկ. կետ, 2016թ. III եռ. համեմատ), 2. Beeline - 29.15% (-0.41), 3. Rostelecom - 12.24% (-0.27), 4. Vivacell-MTS - 8.98% (+0.27), 5. Interactive - 1.92% (-0.41), Այլ - 2%: