Ինտերնետը Հայաստանում | 15:36 07/07/11

ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - ԳԱՐՈՒՆ 2011

«Ինտերնետը Հայաստանում» յոթերորդ զեկույցում ներկայացված են 2011թ.-ի գարնան ամիսներին Circle.am-ում արձանագրված ցուցանիշները: Զեկույցը բաղկացած է «Ընդհանուր տվյալներ», «Առաջատար պրովայդերներ», «Առաջատար կայքեր» և «Տեխնիկական տվյալներ» բաժիններից: Զեկույցի համահեղինակներն են «Circle.am» (www.circle.am) և «Բիզնես 24» (www.b24.am) նախագծերը:

Զեկույցի տվյալներից օգտվելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) (ինտերնետում` ակտիվ հղում) պարտադիր է:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

2011թ.-ի մայիս ամսվա վերջի դրությամբ Circle.am-ում գրանցված է եղել 1974 կայք: Այս տարվա գարնան երեք ամիսների ընթացքում համակարգում ավելացել է 334 նոր կայք: Նախորդ տարվա մայիս ամսվա տվյալների համեմատ Circle.am-ում գրանցված կայքերի թիվն աճել է 46.65%:

Circle.am-ում 2011թ.-ի գարնան երեք ամիսների ընթացքում գրանցվել են այցելությունների և էջերի դիտումների հետևյալ ցուցանիշները.

Մարտ` այցելություններ` 19 707 292, էջերի դիտումներ` 84 400 554: Ապրիլ` այցելություններ` 20 420 301, էջերի դիտումներ` 86 968 473: Մայիս` այցելություններ` 20 368 725, էջերի դիտումներ` 86 295 525:

2011թ.-ի մայիս և փետրվար ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ այցելությունների քանակի աճը կազմել է 20.94%, իսկ էջերի դիտումներինը` 17.33%: Միևնույն ժամանակ, 2011թ.-ի մայիս և ապրիլ ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ մայիսին արձանագրվել է և" այցելությունների, և" էջերի դիտումների քանակների նվազում, ինչն, ամենայն հավանականությամբ, սեզոնային բնույթ է կրում և կշարունակվի մինչև 2011թ.-ի օգոստոս ամիս:

2011 մայիսի տվյալների համեմատությունը նախորդ տարվա նույն ամսվա տվյալների հետ ցույց է տալիս, որ վերջին մեկ տարում համակարգում գրանցված այցելությունների քանակի աճը կազմել է 94.65%, իսկ էջերի դիտումներինը` 50.68%:

Հայաստանյան տվյալներ

2011թ.-ի մարտ ամսում հայաստանյան այցելությունների քանակը կազմել է 10 194 768 կամ այցելությունների ընդհանուր թվի 51.73%-ը, ապրիլին սույն ցուցանիշը կազմել է 10 296 869 կամ այցելությունների ընդհանուր թվի 50.42%-ը, իսկ մայիսին` 10 215 654 կամ այցելությունների ընդհանուր թվի 50.15%-ը:

2011թ.-ի մայիսի տվյալների համեմատությունը նույն տարվա փետրվարի տվյալների հետ ցույց է տալիս, որ 2011թ.-ի գարնան ընթացքում հայաստանյան այցելությունների քանակն աճել է 19.36%-ով: Անցյալ տարվա մայիսի տվյալների համեմատ` հայաստանյան այցելությունների քանակն աճել է 6 030 151-ով կամ 144.07%-ով: Եթե 2010թ.-ի մայիս ամսին հայաստանյան այցելությունների ծավալը կազմում էր այցելությունների ընդհանուր թվի 39.99%-ը, ապա այս տարվա մայիսին արձանագրված 50.15% ցուցանիշը խոսում է այն մասին, որ վերջին մեկ տարում Հայաստանում պահպանվել է ինտերնետի աճի բավական բարձր տեմպ:

ԱՌԱՋԱՏԱՐ ԿԱՅՔԵՐ

Circle.am առաջատար 10 կայքեր

Circle.am-ում գրանցված կայքերի առաջին տասնյակները մարտ, ապրիլ և մայիս ամիսներին.

Մարտ - 1. News.am ` 1 992 359 (այցելություն), 2. Hamovhotov.com` 1 482 030, 3. Regnum.ru (Armenia)` 1 209 798, 4. Tert.am` 819 928, 5. Uzood.com` 622 793, 6. A1plus.am` 551 204, 7. Armtoday.info` 435 316, 8. Armsport.am` 434 301, 9. Lragir.am` 423 076, 10. 1in.am` 422 957: 8 լրատվական կայք, 2 վիդեո պորտալ:

Ապրիլ - 1. News.am` 2 129 586, 2. Hamovhotov.com` 1 610 141, 3. Regnum.ru (Armenia)` 1 586 731, 4. Tert.am` 709 221, 5. Uzood.com` 514 243, 6. Armtoday.info` 420 465, 7. Armsport.am` 418 756, 8. A1plus.am` 414 863, 9. BarevHayer.am` 413 747, 10. 1in.am` 395 479: 7 լրատվական կայք, 3 վիդեո պորտալ:

Մայիս - 1. News.am` 2 658 091, 2. Regnum.ru (Armenia)` 1 411 199, 3. ArmeniaTV.com` 1 146 518, 4. Tert.am` 746 222, 5. 1in.am` 464 303, 6. BarevHayer.am` 451 998, 7. Armtoday.info` 442 265, 8. Armsport.am` 439 809, 9. A1plus.am` 398 828, 10. Lragir.am` 375 610: 8 լրատվական կայք, 2 վիդեո պորտալ:

Գարնան ընթացքում առաջատար տասնյակից ընդհանրապես դուրս են մղվել սոցիալական կայքերը. լրատվական կայքերի գերազանցությունն ավելի զգալի է դարձել: Պետք է նշել նաև, որ ապրիլ և մայիս ամիսներին News.am լրատվականին հաջողվել է գերազանցել ամսական 2 միլիոն այցելություն սահմանագիծը:

2011թ.-ի մարտ ամսին առաջատար 10 կայքերի այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 8 393 762 կամ ընդհանուր այցելությունների 42.59%-ը, ապրիլին` 7 389 143 (41.18%), մայիսին` 7 320 596 (41.90%): Առաջատար 100 կայքերի համար պատկերը հետևյալն է. մարտ` 16 271 778 (82.56%), ապրիլ` 16 757 067 (82.06%), մայիս` 16 625 077 (81.62%):

Եթե 2010թ.-ի մայիս ամսին Circle.am-ում գրանցված կայքերի առաջատար 10-նյակում հայտնվելու համար պահանջվում էր նվազագույնը 177 849 այցելություն, ապա այս տարվա մայիս ամսին սույն ցուցանիշը կազմել է 375 610 (+ 111.19%)։

Circle.am առաջատար 10 կայքեր / Հայաստանյան այցելություններ /

Մարտ - 1. News.am` 1 228 404, 2. Tert.am` 598 466, 3. A1plus.am` 384 070, 4. Armsport.am` 361 730, 5. 1in.am` 327 473, 6. Lragir.am` 321 441, 7. Auto.am` 272 193, 8. Realmadrid.am` 203 728, 9. Hayland.am` 155 303, 10. ArmTimes.com` 152 806:

Ապրիլ` 1. News.am` 1 400 943, 2. Tert.am` 514 301, 3. Armsport.am` 356 148, 4. 1in.am` 307 437, 5. A1plus.am` 283 039, 6. Auto.am` 274 539, 7. Lragir.am` 272 099, 8. RealMadrid.am` 253 350, 9. Hayland.am` 170 660, 10. rate.am` 160 505:

Մայիս` 1. News.am` 1 878 961, 2. Tert.am` 536 658, 3. Armsport.am` 375 742, 4. 1in.am` 365 417, 5. Auto.am` 285 478, 6. RealMadrid.am` 280 910, 7. Lragir.am` 277 725, 8. A1plus.am` 267 455, 9. Armeniatv.com` 204 258, 10. Hayland.am` 169 487:

2011թ.-ի մարտ ամսին առաջատար 10 կայքերի այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 4 005 614 կամ ընդհանուր այցելությունների 39.29%-ը, ապրիլին` 3 993 021 (38.78%), մայիսին` 4 624 091 (45.26%): Առաջատար 100 կայքերի համար պատկերը հետևյալն է. մարտ` 8 116 815 (79.61%), ապրիլ` 8 122 969 (78.88%), մայիս` 8 954 649 (87.65%):

Beeline և Vivacell-MTS առաջատար կայքեր


Հատուկ «Ինտերնետը Հայաստանում» զեկույցի համար «ԱրմենՏել» (Beeline) ընկերությունն անց է կացրել հարցում, որին մասնակցել է Hi-Line լայնաշերտ ինտերնետ ծառայության մոտ 200 հաճախորդ: Հարցման մասնակիցների կրթությունը. Բարձրագույն` 64%, միջին մասնագիտական (քոլեջ)` 16%, դպրոցական` 20%: Մասնակիցների տարիքը. Մինչև 16` 9%, 17-25` 43%, 26-35` 31.9%, 36-50` 11%, 51+` 5%:

Հարց. Ի՞նչ տեսակի կայքեր եք այցելում (ընտրել երկու տարբերակ): Տարբերակներ. սոցիալական ցանցեր, էլեկտրոնային փոստ, ժամանցային, տեղեկատվական, վիդեո և աուդիո կայքեր:


Հարցվածների 73.8%-ը պարբերաբար այցելում է սոցիալական ցանցեր, 50.6%-ը` տեղեկատվական կայքեր: 39.5%-ն ինտերնետն օգտագործում է նամակագրության համար: Ժամանցային կայքերն են այցելում հարցվածների 20.3%-ը, իսկ 15.7%-ն ինտերնետի միջոցով տեսանյութեր են դիտում:

Հարցման արդյունքներն ըստ կրթական մակարդակի


Դպրոցականաններ. սոցիալական ցանցեր` 85.2%, ժամանցային` 37.0%, տեղեկատվական` 37.0%, վիդեո և աուդիո` 14.8%, նամակագրություն` 25.9%: Միջին մասնագիտական. սոցիալական ցանցեր` 74.3%, տեղեկատվական` 45.7%, վիդեո և աուդիո` 28.6%, նամակագրություն` 22.8%, ժամանցային` 28.6%: Բարձրագույն. սոցիալական ցանցեր` 70.9%, ժամանցային` 13.6%, տեղեկատվական` 55.4%, վիդեո և աուդիո` 11.8%, նամակագրություն` 48.2%:

Հարցման արդյունքներն ըստ տարիքի


Մինչև 16. սոցիալական ցանցեր` 88.8%, ժամանցային` 33.3%, տեղեկատվական` 38.8%, վիդեո և աուդիո` 16.6%, նամակագրություն` 22.2%: 17-25. սոցիալական ցանցեր` 69.4%, ժամանցային` 19.4%, տեղեկատվական` 47.2%, վիդեո և աուդիո` 20.8%, նամակագրություն` 43%: 26-35. սոցիալական ցանցեր` 63.6%, ժամանցային` 12.7%, տեղեկատվական` 65.4%, վիդեո և աուդիո` 14.5%, նամակագրություն` 43.6%: 36-50. սոցիալական ցանցեր` 94.7%, ժամանցային` 31.6%, տեղեկատվական` 31.6%, վիդեո և աուդիո` 5.3%, նամակագրություն` 36.8%: 51-ից բարձր. սոցիալական ցանցեր` 100%, ժամանցային` 25%, տեղեկատվական` 50%, վիդեո և աուդիո` 0%, նամակագրություն` 25%:

Հարց. Ի՞նչ կայքեր եք առաջին հերթին այցելում (ընտրել երեք տարբերակ):


Պատկերը հետևյալն է. Odnoklassniki.ru` 56.4%, Google` 45.93%, Facebook` 35.47%, Youtube` 35.47%, Mail.ru 25.58%: Ինչ վերաբերում է հայկական կայքերին, ապա հարցվածները հիմնականում այցելում են լրատվական կայքեր. News.am` 15.7%, Tert.am 7.56%, Armsport.am` 5.23% և A1plus.am` 3.49%:

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Vivacell-MTS-ի կողմից մեզ տրամադրված տվյալների համաձայն` ընկերության հաճախորդների կողմից ամենաշատ այցելվող 20 կայքերի ցուցակը հետևյալն է` 1. Odnoklassniki.ru, 2. Mail.ru, 3. Youtube.com, 4. Yandex.ru, 5. Google.com, 6. Facebook.com, 7. Druzja.am, 8. Tegos.ru, 9. Rambler.ru, 10. Vkontakte.ru, 11. Google.ru, 12. Google.am, 13. Spaces.ru, 14. Yandex.net, 15. Zaycev.net, 16. Hayland.am, 17. BBC.co.uk, 18. Fank.ru, 19. Playfon.ru, 20. Yahoo.com:

Ամենաշատ այցելվող 20 կայքերի ցուցակում ներկայացված է 5 սոցիալական ցանց (Odnoklassniki.ru, Facebook.com, Vkontakte.ru, Druzja.am, Hayland.am): 4 (7 կայք` Google-ը ներկայացված է 3, իսկ Yandex-ը` 2 կայքով) որոնողական համակարգ (Google, Yandex, Rambler, Yahoo): Էլեկտրոնային նամակագրության 5 համակարգ (Gmail / mail.google.com /, Yandex, Rambler, Mail.ru, Yahoo): 2 մեդիա պորտալ (Youtube.com, Zaycev.net): 4 բջջային պորտալ (Tagos.ru, Spaces.ru, Fank.ru, Playfon.ru) և մեկ լրատվական կայք (bbc.co.uk):

Իհարկե, Beeline-ի և Vivacell-MTS-ի կողմից ներկայացված տվյալները Հայաստանի ինտերնետ օգտագործողների նախընտրությունների վերջնական պատկերը ցույց տալու համար բավական չեն, սակայն որոշակի հետևությունների հնարավորություն տալիս են:

Նախ նշենք, որ Beeline-ի ցուցակում ներկայացված հայկական կայքերի դասավորվածությունը գրեթե ամբողջությամբ համընկնում է Circle.am-ում այս տարվա մայիսին գրանցված հայաստանյան այցելությունների արդյունքում ստացված պատկերի հետ: Կարծում ենք, որ չնայած հարցման մասնակիցների ոչ մեծ քանակին` մոտ 200, Beeline-ի հարցման արդյունքում բավական հավաստի տվյալներ են ստացվել:

Vivacell-MTS-ի առաջատար 20 կայքերի ցուցակում ակնհայտորեն երևում է և" օպերացիոն համակարգերով (սմարթֆոններ և համակարգիչներ, զննման ամբողջական հնարավորություն), և" բջջային հարթակներով (սահմանափակ հնարավորություններով զննում) օգտվողների «հետքը»: Vivacell-MTS-ի առաջատար 20 կայքերի ցուցակում ներկայացված է Circle.am-ում գրանցված միայն երկու կայք` Druzja.am և Hayland.am: Մայիս ամսվա հայաստանյան այցելությունների առաջատար կայքերի ցուցակում Hayland.am-ը (169 487 այցելություն) զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, իսկ Druzja.am-ը (128 607 այցելություն)` 15-րդ: Circle.am-ի հայաստանյան այցելությունների առավել թիվ ունեցող կայքերի մեծամասնության բացակայությունը Vivacell-MTS-ի առաջատար կայքերի ցուցակից բացատրվում է 2 հիմնական գործոններով` կայքերի մեծամասնության մոտ բջջային հարթակների համար նախատեսված հատուկ տարբերակների բացակայությամբ և բջջային հարթակների մեծամասնության կողմից հայերենը չճանաչելով:

ԱՌԱՋԱՏԱՐ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ

Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: Հայաստանյան IP հասցեների բազան մշտապես թարմացվում է, ինչի արդյունքում ավելացված նոր IP հասցեներն անմիջապես ընդգրկվում են մեր տվյալների բազա:

Ինչպես և նախկինում, առաջատար պրովայդերների ցուցակը գլխավորում է Beeline-ը: 2011թ.-ի ընթացքում առաջատարին հաջողվել է պահպանել դեռևս անցած ձմռան ընթացքում արձանագրված աճի բավական զգալի տեմպը: Գարնան ընթացքում Beeline-ի մասնաբաժինն աճել է 2.16 տոկոսային կետով: Մարտ` 45% (+0.86 տոկ. կետ), ապրիլ` 46.15% (+1.15 տոկ. կետ), մայիս` 46.3% (+0.15 տոկ. կետ):

Անցյալ տարվա մայիս ամսվա տվյալների համեմատ Beeline-ի ցուցանիշն աճել է 5.44 տոկոսային կետով կամ 13.31%-ով: 2010թ.-ի մայիս ամսին Beeline-ի IP հասցեներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարվել է 1 710 197 այցելություն, 2011թ.-ի մայիս ամսվա արդյունքներով սույն թիվն արդեն կազմում է 4 729 848: Անցած տասներկու ամիսների ընթացքում արձանագրվել է այցելությունների թվի 176.57%-ոց աճ:

3G ցանցի ընդլայնումը, Hi-Line լայնաշերտ ինտերնետի ծառայության շրջանակում արագությունների ավելացումն ու նոր սակագնային փաթեթների ներդրումը, նաև օպտիկամանրաթելային ցանցի միջոցով գերարագ ինտերնետ և այլ ծառայություններ մատուցելու մոտակա ծրագրերը մեզ թույլ են տալիս եզրակացնելու, որ առաջիկայում Beeline-ը հաջողությամբ կպահպանի ոլորտի բացարձակ առաջատարի դիրքը:

Orange-ը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Մարտ-մայիս ամիսների ընթացքում օպերատորի մասնաբաժինը նվազել է 0.9 տոկոսային կետով: Մարտ` 17.93% (-0.65 տոկ. կետ), ապրիլ` 17.59% (-0.34 տոկ. կետ), մայիս` 17.68% (+0.09 տոկ. կետ): Անցյալ տարվա մայիս ամսվա համեմատ Orange-ի ցուցանիշն աճել է 5.68 տոկոսային կետով կամ 47.33%-ով: 2010թ.-ի մայիսին Orange-ի IP հասցեներից Circle.am-ում գրանցվել է 502 260 այցելություն: Մեկ տարի անց սույն ցուցանիշը կազմում է 1 806 128 (+259.6%):

2010թ.-ի փետրվարից (առաջին զեկույցի հրապարակում) մինչ 2011 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում առաջին անգամ գրանցվել է Orange-ի մասնաբաժնի անկում: Գարնան վերջին ինտերնետային փաթեթների արագությունների ու ծավալների զգալի ավելացումը երրորդ օպերատորին պետք է որ օգտնի վերականգնել նախկին դիրքերը:

Երրորդ հորիզոնականում առաջատար բջջային օպերատոր Vivacell-MTS-ն է: Գարնան ընթացքում Vivacell-MTS-ի մասնաբաժինը նվազել է 0.5 տոկոսային կետով: Մարտ` 8.72% (-0.38 տոկ. կետ), ապրիլ` 8.65% (-0.07 տոկ. կետ), մայիս` 8.6% (-0.05 տոկ. կետ): Անցյալ տարվա մայիս ամսվա համեմատ օպերատորի ցուցանիշը նվազել է 2.55 տոկոսային կետով կամ 22.87%-ով: 2010թ.-ի մայիս ամսին Vivacell-MTS-ից Circle.am-ում գրանցվել է 466 684 այցելություն. տասներկու ամիս անց սույն ցուցանիշը կազմել է 878 546 (+ 88.25%):

Vivacell-MTS-ը, չնայած մասնաբաժնի շարունակական նվազմանը, մնում է Հայաստանի բջջային ինտերնետի շուկայի հիմնական խաղացող: Բջջային ինտերնետի տրամադրման նորագույն տեխնիկական միջոցների ներդրումը, որի հետևանքով ընկերությունը հնարավորություն ունի աննախադեպ բարձր արագությամբ ինտերնետ տրամադրել հաճախորդներին, նաև հունիս ամսից բջջային ինտերնետի փաթեթների նվազագույն արագության բարձրացումը մինչև 512 կբ/վ առաջատար օպերատորին հնարավորություն կտան զգալիորեն ավելացնելու աճի տեմպերը:

Չորրորդ հորիզոնականում է Ucom-ը: Գարնան երեք ամիսների ընթացքում Ucom-ի մասնաբաժինն աճել է 1.89 տոկոսային կետով: Մարտ` 7.17% (+0.86 տոկ. կետ), ապրիլ` 7.64% (+0.47 տոկ. կետ), մայիս` 8.2% (+0.56 տոկ. կետ): 2010թ.-ի մայիսի համեմատ պրովայդերի ցուցանիշն աճել է 5.41 տոկոսային կետով կամ 193.9%-ով: Անցյալ տարվա մայիսին Ucom-ի IP հասցեներից Circle.am-ում գրանցվել է 116 776 այցելություն: Մեկ տարի անց սույն ցուցանիշը կազմում է 837 684 (+617.3%):

Ինչպես տեսնում ենք Ucom-ին հաջողվում է պահպանել աճի սրընթաց տեմպերը: Հաշվի առնելով աշխարհագրական ընդլայնման անընդհատ գործընթացը, ֆիքսված հեռախոսակապի ծառայության գործարկումը և գնային նոր առաջարկները` կարելի է համոզված պնդել, որ առաջիկա ամիսներին Ucom-ը մասնաբաժինը նոր բարձունքների կհասնի:

ADC-ն զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Գարնան ընթացքում ADC-ի մասնաբաժինը նվազել է 0.73 տոկոսային կետով: Մարտ` 5.06% (-0.26 տոկ. կետ), ապրիլ` 4.72% (-0.34 տոկ. կետ), մայիս` 4.59% (-0.13 տոկ. կետ): Անցյալ տարվա մայիս ամսվա համեմատ պրովայդերի ցուցանիշը նվազել է 3.15 տոկոսային կետով կամ 40.7%-ով: 2010թ.-ի մայիս ամսին ADC-ից Circle.am-ում գրանցվել է 323 958 այցելություն. տասներկու ամիս անց սույն ցուցանիշը կազմել է 468 899 (+ 44.74%):

6-րդ հորիզոնականում է Arminco-ն: Մարտ-մայիս ամիսների ընթացքում պրովայդերի մասնաբաժինը նվազել է 1.64 տոկոսային կետով: Մարտ` 3.95% (-1.11 տոկ. կետ), ապրիլ` 3.59% (-0.36 տոկ. կետ), մայիս` 3.42% (-0.17 տոկ. կետ): 2010թ.-ի մայիսի համեմատ պրովայդերի ցուցանիշը նվազել է 2.88 տոկոսային կետով կամ 45.7%-ով: Անցյալ տարվա մայիսին Arminco-ի IP հասցեներից Circle.am-ում գրանցվել է 263 687 այցելություն: Մեկ տարի անց սույն ցուցանիշը կազմում է 349 375 (+32.5%):

7-րդ հորիզոնականն է պահպանել Cornet-AM-ը: Գարնան ընթացքում ընկերության մասնաբաժինը նվազել է 0.44 տոկոսային կետով: Մարտ` 2.6% (-0.05 տոկ. կետ), ապրիլ` 2.45% (-0.15 տոկ. կետ), մայիս` 2.21% (-0.24 տոկ. կետ): Անցյալ տարվա մայիս ամսվա համեմատ պրովայդերի ցուցանիշը նվազել է 2.39 տոկոսային կետով կամ 51.9%-ով: 2010թ.-ի մայիս ամսին Cornet-AM-ից Circle.am-ում գրանցվել է 192 533 այցելություն. տասներկու ամիս անց սույն ցուցանիշը կազմել է 225 766 (+ 17.26%):

iCON-ը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Մարտ` 2.28% (-0.05 տոկ. կետ), ապրիլ` 2.08% (-0.2 տոկ. կետ), մայիս` 1.93% (-0.15 տոկ. կետ): 2011թ.-ի գարնան ընթացքում iCON-ի մասնաբաժինը նվազել է 0.4 տոկոսային կետով: 2010թ.-ի մայիս ամսվա համեմատ iCON-ի ցուցանիշը նվազել է 2.16 տոկոսային կետով կամ 52.8%-ով: Անցյալ տարվա մայիս ամսին iCON-ի IP հասցեներից Circle.am-ում գրանցվել է 171 187 այցելություն: Մեկ տարի անց սույն ցուցանիշը կազմում է 197 162 (+15.17%):

Իններորդ հորիզոնականում է GNC-Alpha-ն: Գարնան ընթացքում պրովայդերի ցուցանիշն աճել է 0.2 տոկոսային կետով: Մարտ` 1.09% (-0.01 տոկ. կետ), ապրիլ` 1.18% (+0.09 տոկ. կետ), մայիս` 1.3% (+0.12 տոկ. կետ):

Կարճ ընդմիջումից հետո (2010-2011թթ, ձմեռ) առաջատար պրովայդերների տասնյակ է վերադարձել Web ընկերությունը: Այս ընկերությունը ցուցակից դուրս է մղել Bionet-ին: Web-ի ցուցանիշները հետևյալն են` մարտ` 0.94%, ապրիլ` 0.88% (-0.06 տոկ. կետ), մայիս` 0.87% (-0.01 տոկ. կետ): 2010թ.-ի մայիս ամսվա համեմատ Web-ի ցուցանիշները նվազել են 0.62 տոկոսային կետով կամ 41.6%-ով: 2010թ.-ի մայիս ամսին Web-ի IP հասցեներից Circle.am-ում արձանագրվել է 62 364 այցելություն, իսկ 2011թ.-ի մայիսին` 88 876 (+42.51%):

Տարեկան միտումներ


2011թ.-ի մայիս ամսվա դրությամբ առաջատար 10 պրովայդերներին բաժին է ընկնում Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների 95.1%-ը (ապրիլ` 94.93%, մարտ` 94.74%): 2010թ.-ի մայիսի համեմատ ցուցանիշն աճել է 2.69 տոկոսային կետով: Մայիսի դրությամբ առաջին 3 պրովայդերներին բաժին է ընկնում այցելությունների 72.58%-ը (2010թ. մայիս` 64.01%, + 8.57 տոկ. կետ), իսկ առաջատար 5 պրովայդերներին` 85.37% (2010թ. մայիս` 78.05%, + 7.32 տոկ. կետ):

2010թ. մայիս - 2011թ. մայիս ժամանակահատվածում մասնաբաժնի 5 տոկոսային կետից ավել աճ են արձանագրել Beeline-ը, Orange-ը և Ucom-ը` լավագույն արդյունքը` 5.68 տոկ. կետ` Orange: Այցելությունների և մասնաբաժնի աճի տեմպերով անվիճելի առաջատար է Ucom-ը` մասնաբաժին` + 193.9%, այցելությունների քանակ` +617.35%: Այցելությունների քանակի ամենամեծ աճն արձանագրել է Beeline-ը` + 3 019 651: Մասնաբաժնի ամենամեծ նվազումը գրանցվել է ADC-ի մոտ` -3.15 տոկ. կետ: 2 տոկոսային կետից ավելի նվազում է գրանցվել Arminco, Cornet-AM և iCON պրովայդերների մոտ: Նշենք նաև, որ այցելությունների քանակի աճ գրանցվել է բոլոր պրովայդերների մոտ:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ


Բրաուզերներ

Բրաուզերների բաշխվածությունն` ըստ գարնան ընթացքում Circle.am-ում գրանցված բոլոր (գլոբալ) այցելությունների, հետևյալն է` 1. Chrome - 38.5% (+7.9 տոկ. կետ / ձմռան համեմատ), 2. Firefox 27.9% (-2.80 տոկ. կետ), 3. Internet Explorer - 19.5% (-3.50 տոկ. կետ), 4. Opera - 11.1% (-1.70 տոկ. կետ), 5. Safari - 0.5% (+0.10 տոկ. կետ) և այլ բրաուզերներ` 0.70%:

Google Chrome-ի առավելությունն ավելի զգալի է դառնում, երբ հաշվի ենք առնում միայն գարնան ընթացքում գրանցված հայաստանյան այցելությունները` 1. Chrome - 47.9% (+9.00 տոկ. կետ / ձմռան համեմատ), 2. Firefox - 30.0% (-4.60 տոկ. կետ), 3. Internet Explorer - 12.5% (-2.90 տոկ. կետ), 4. Opera - 8.9% (-1.70 տոկ. կետ), 5. Safari - 0.4% (+0.20 տոկ. կետ) և այլ բրաուզերներ` 0.30%:

Ինչպես տեսնում ենք` դեռևս ձմռան ընթացքում երևան եկած Google Chrome-ի սրընթաց վերելքը նույն տեմպերով շարունակվել է նաև գարնանը: Chrome-ը դարձել է առաջատար և" գլոբալ, և" հայաստանյան սանդղակներում: Հայաստանյան այցելությունների սանդղակում Chrome-ի առավելությունն ավելի զգալի է: Հատկանշական է, որ Firefox-ի ցուցանիշները (գլոբալ և հայաստանյան) գտնվում են միևնույն մակարդակի վրա, իսկ Internet Explorer-ը հայաստանյան այցելուների կողմից շատ ավելի քիչ է գործածվում, քան արտասահմանյան: Նշենք նաև, որ աճել են նաև Safari-ի ցուցանիշները:

Հոսթինգ և դոմեններ

2011թ.-ի մայիսի վերջի դրությամբ Circle.am-ում գրանցված կայքերի 18%-ը տեղեկայված է եղել Հայաստանում և 82%-ը` արտասահմանում: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տեղակայված կայքերի մասնաբաժինը նվազել է 4 տոկոսային կետով:  2011թ.-ի փետրվարի վերջի տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայաստանյան հոսթինգի մասնաբաժնի կրճատման շարունակական միտումը 2011թ.-ի գարնան ընթացքում կանգ է առել:

Circle.am-ում գրանցված կայքերի դոմենների բաշխվածությունը 2011թ.-ի մայիսի վերջի դրությամբ հետևյալն է` .am - 50%, .com - 32%, .ru - 6% և այլ դոմեններ - 12%: 2011թ.-ի փետրվարի տվյալների համեմատ արձանագրված միակ փոփոխությունը .ru դոմենային տիրույթում գտնվող կայքերի մասնաբաժնի նվազումն է` 1 տոկոսային կետով: Ինչպես տեսնում ենք` անցած տարվա ընթացքում նկատվող .am դոմենային տիրույթում գտնվող կայքերի մասնաբաժնի կրճատման միտումը դոմենների մասով նույնպես կանգ է առել:

Մոնիտորների կետային չափորոշիչներ

Circle.am-ում գրանցված կայքերի այցելուների մոնիտորների կետային չափորոշումները գարնան ընթացքում (screen resolution, px) բաշխվել են հետևյալ կերպ.

1024x768` 20.00% (ձմռան նկատմամբ` -1 տոկոսային կետ), 1280x1024` 15% (-1 տոկ. կետ), 1366x768` 12% (+1 տոկ. կետ), 1440x900` 11% (0 տոկ. կետ), 1280x800` 9% (-2 տոկ. կետ), 1680x1050` 4% (0 տոկ. կետ), 1600x900` 4.00% (+1 տոկ. կետ), 1152x864` 3% (0 տոկ. կետ), 1920x1080` 3.00% (+1 տոկ. կետ), 1360x768` 3.00%  (+1 տոկ. կետ), 1024x600 2% (0 տոկ. կետ), 1280x768 2% (0 տոկ. կետ), 1280x960 2% (+1 տոկ. կետ), 1280x720 1% (0 տոկ. կետ), 800x600 1% (0 տոկ. կետ):

Մնացած 8%-ը բաժին է ընկնում կետային փոքր չափորոշումներ ունեցող սարքավորումներին` հիմնականում բջջային հեռախոսներին:

Մոնիտորների գունային չափորոշիչներ

2011թ.-ի մարտ-մայիս ամիսների ընթացքում Circle.am-ում գրանցված կայքերի այցելուների մոնիտորների գունային չափորոշիչները բաշխվել են հետևյալ կերպ` 32 bit` 67%, 24 bit` 29%, 16 bit` 2%, այլ` 2%:

Զեկույցի հետագա զարգացման և կատարելագործման համար պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հարցեր կամ առաջարկներ ունենալու դեպքում խնդրում ենք գրել report@b24.am էլ. փոստի հասցեին: Զեկույցի հետ կապված քննարկումներին մասնակցելու կամ մեկնաբանություններ անելու համար կարող եք այցելել http://www.b24.am/report:

Զեկույցում ներկայացված տվյալների տրամադրման համար շնորհակալություն ենք հայտնում  «ԱրմենՏել» (Beeline) և «Ղ-Տելեկոմ» (Vivacell-MTS) ընկերություններին:

Circle.am-ի մասին - Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցված հայկական կայքերի 40-45%,  սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համակարգում գրանցված են հայկական ինտերնետի առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը, ապա ստացվում է, որ  Circle.am համակարգի միջոցով հաշվարկվում է հայկական կայքերի այցելությունների 80-90%-ը:

«B24.am»-ի (Բիզնես 24) մասին - Ֆինանսատնտեսական լրատվության առաջատար էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ու բանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ու բարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ: