Ինտերնետը Հայաստանում | 14:55 20/03/12

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ. ՁՄԵՌ 2012

Այսուհետ «Բիզնես 24» լրատվականի և «Circle.am» վարկանիշային համակարգի կողմից հրապարակվող «Ինտերնետը Հայաստանում» զեկույցը կհրապարակվի փոփոխված ձևաչափով. զեկույցի բաժինները կներկայացվեն առանձին հոդվածների տեսքով:

«Հայաստանի առաջատար պրովայդերներ. ձմեռ 2012» հոդվածում պրովայդերների ձմեռային ցուցանիշների հետ մեկտեղ ներկայացված են նաև 2011թ.-ի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների տվյալները: Հրապարակված տվյալներից օգտվելու կամ դրանք արտատպելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) պարտադիր է: (ինտերնետում` համապատասխան գիտելիքներ ունենալու դեպքում, ակտիվ հղում http://w3schools.com/html/html_links.asp)

Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: Հայաստանյան IP հասցեների բազան մշտապես թարմացվում է, ինչի արդյունքում ավելացված նոր IP հասցեներն անմիջապես ընդգրկվում են մեր տվյալների բազա:

Ամսական ցուցանիշներ

Հոկտեմբեր - 1. Beeline` 49.68% (սեպտեմբերի համեմատ +0.85 տոկ. կետ), 2. Orange` 16.95% (-0.46 տոկ. կետ), 3. Ucom` 10.95% (-0.03 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.59% (-0.25% տոկ. կետ), 5. ADC` 3.92% (-0.22 տոկ. կետ), 6. Arminco` 2.41% (-0.14 տոկ. կետ), 7. GNC-ALFA` 1.52% (+0.22 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.66% (-0.21 տոկ. կետ), 9. Web` 0.58% (-0.02 տոկ. կետ), 10. Bionet` 0.52% (-0.04 տոկ. կետ):

Նոյեմբեր - 1. Beeline` 49.32% (հոկտեմբերի համեմատ -0.36 տոկ. կետ), 2. Orange` 16.83% (-0.12 տոկ. կետ), 3. Ucom` 11.33% (+0.38 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8.91% (-0.68% տոկ. կետ), 5. ADC` 3.97% (+0.05 տոկ. կետ), 6. Arminco` 2.48% (+0.07 տոկ. կետ), 7. GNC-ALFA` 2.04% (+0.52 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.72% (+0.06 տոկ. կետ), 9. Web` 0.59% (+0.01 տոկ. կետ), 10. Bionet` 0.49% (-0.03 տոկ. կետ):

Դեկտեմբեր - 1. Beeline` 49.68% (նոյեմբերի համեմատ +0.36 տոկ. կետ), 2. Orange` 16.83% (չի փոփոխվել), 3. Ucom` 11.56% (+0.23 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8.74% (-0.17% տոկ. կետ), 5. ADC` 3.75% (-0.22 տոկ. կետ), 6. Arminco` 2.22% (-0.26 տոկ. կետ), 7. GNC-ALFA` 2.21% (+0.17 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.72% (չի փոփոխվել), 9. Web` 0.53% (-0.06 տոկ. կետ), 10. Bionet` 0.47% (-0.02 տոկ. կետ):

Հունվար - 1. Beeline` 50.17% (դեկտեմբերի համեմատ +0.49 տոկ. կետ), 2. Orange` 17.42% (+0.59 տոկ. կետ), 3. Ucom` 11.28% (-0.28 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8.87% (+0.13% տոկ. կետ), 5. ADC` 3.44% (-0.31 տոկ. կետ), 6. GNC-ALFA` 2.19% (-0.02 տոկ. կետ), 7. Arminco` 1.97% (-0.25 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.72% (չի փոփոխվել), 9. Web` 0.50% (-0.03 տոկ. կետ), 10. Bionet` 0.45% (-0.02 տոկ. կետ): Հատկանշական է, որ GNC-ALFA-ին հաջողվել է առաջ անցնել Arminco-ից և զբաղեցնել ցուցակի 6-րդ հորիզոնականը: Հունվար ամսի ցուցանիշների վրա զգալի ազդեցություն են ունեցել ամանորյա տոները: 10 հանգստյան օրերի պատճառով մասնաբաժինների աճ գրանցվել է մեծամասամբ անհատ բաժանորդներ ունեցող պրովայդերների մոտ:

Փետրվար - 1. Beeline` 49.07% (հունվարի համեմատ -1.1 տոկ. կետ), 2. Orange` 16.73% (-0.69 տոկ. կետ), 3. Ucom` 12.27% (+0.99 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.02% (+0.15% տոկ. կետ), 5. ADC` 3.67% (+0.23 տոկ. կետ), 6. GNC-ALFA` 2.46% (+0.27 տոկ. կետ), 7. Arminco` 2.11% (+0.14 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.73% (+0.01 տոկ. կետ), 9. Web` 0.53% (+0.03 տոկ. կետ), 10. Bionet` 0.45% (չի փոփոխվել):

Տարեկան միտումներ

Անփոփոխ առաջատար Beeline-ի մասնաբաժինը շարունակել է աճել: Այս տարվա սկզբում անգամ արձանագրվել է 50%-ից բարձր ցուցանիշ (ամանորյա տոներ): 2011թ.-ի սեպտեմբեր ամսի համեմատ Beeline-ի ցուցանիշն աճել է 0.24 տոկոսային կետով: Նշենք, որ մեկ տարի առաջ Beeline-ին բաժին էր ընկնում հայաստանյան այցելությունների 44.14%-ը: Փաստորեն, 12 ամիսների ընթացքում առաջտարի մասնաբաժինն աճել է 4.93 տոկոսային կետով կամ 11.16%-ով:

Երկրորդ տեղում է Orange-ը: Անցյալ տարվա սեպտեմբեր ամսի համեմատ երրորդ բջջային օպերատորի ցուցանիշը կրճատվել է 0.68 տոկոսային կետով: 2011թ.-ի փետրվար ամսին բջջային ինտերնետի առաջատարի մասնաբաժինը կազմում էր 18.58%: Վերջին մեկ տարում Օրանժ Արմենիայի մասնաբաժինը կրճատվել է 1.85 տոկոսային կետով կամ մոտ 10%-ով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: 2011թ.-ի սեպտեմբեր ամսի համեմատ ընկերության մասնաբաժինն աճել է 1.29 տոկոսային կետով: Նախորդ տարվա փետրվար ամսի համեմատ Ucom-ի մասնաբաժինն աճել է 5.96 տոկոսային կետով կամ 94.5%-ով:

Չորրորդ տեղում առաջատար բջջային օպերատոր Vivacell-MTS-ն է: Անցյալ տարվա սեպտեմբեր ամսվա համեմատ ընկերության մասնաբաժինը կրճատվել է 0.82 տոկոսային կետով, իսկ 2011թ.-ի փետրվարի համեմատ` 0.08 տոկոսային կետով: Ըներության մասնաբաժինը նվազել է հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին, իսկ ձմռան ընթացքում արձանագրվել է անընդմեջ աճ:

Հինգերորդ և յոթերորդ հորիզոնականներում են ADC և Arminco ընկերությունները: Երկու պրովայդերների ցուցանիշներն, ինչպես և նախկինում, շարունակել են նվազել` 2011թ.-ի սեպտեմբերի համեմատ -0.47 և -0.44 տոկ. կետ համապատասխանաբար: Հունվարի նկատմամբ փետրվար ամսին արձանագրված աճը պրովայդերների մոտ կորպորատիվ հաճախորդների գերակայության հետևանք է: 2011թ.-ի փետրվարի տվյալների համեմատ ADC-ի մասնաբաժինը կրճատվել է 4.09 տոկ. կետով կամ մոտ 53%-ով, իսկ Arminco-ի մասնաբաժինը նվազել է 4.72 տոկ. կետով  կամ 69%-ով:

Հունվար ամսին Arminco-ին շրջանցել և 6-րդ հորիզոնականն է բարձրացել GNC-ALFA-ն: Անցյալ տարվա սեպտեմբեր ամսի համեմատ ընկերության ցուցանիշն աճել է 1.16 տոկոսային կետով կամ 89.2%-ով: 2011թ.-ի փետրվարի համեմատ աճը կազմել է 1.36 տոկոսային կետ: Ինչպես տեսնում ենք` վերջին 4-5 ամիսների ընթացքում GNC-ALFA-ի ցուցանիշները բավական զգալի տեմպով աճել են:

Ութերորդից տասներորդ հորիզոնականներում են Karabakh Telecom, Web և Bionet ընկերությունները: 2011թ.-ի սեպտեմբեր ամսի համեմատ պրովայդերների ցուցանիշները փոփոխվել են հետևյալ կերպ` Karabakh Telecom` +0.13 տոկ. կետ, Web` -0.34 տոկ. կետ, Bionet` -0.11 տոկ. կետ: Karabakh Telecom-ին հաջողվել է շրջանցել Web-ին և զբաղեցնել 8-րդ հորիզոնականը:

Եթե 2011թ.-ի փետրվար ամսին առաջատար 10 պրովայդերներին բաժին էր ընկնում Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների 94.6%-ն, ապա այս տարվա փետրվարին սույն ցուցանիշը կազմել է 97.04%: Անցած 12 ամիսների ընթացքում ցուցանիշն աճել է 2.44 տոկոսային կետով: Խոշորացման զգալի գործընթացներ են տեղի ունենում նաև տասնյակի ներսում:

Քննարկումներին մասնակցելու կամ մեկնաբանություններ անելու համար կարող եք այցելել http://www.b24.am/report:

Circle.am-ի մասին - Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցված հայկական կայքերի 41-46%, սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համակարգում գրանցված են հայկական ինտերնետի առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը, ապա ստացվում է, որ Circle.am համակարգի միջոցով հաշվարկվում է հայկական կայքերի այցելությունների 80-90%-ը:

«B24.am»-ի (Բիզնես 24) մասին - Ֆինանսատնտեսական լրատվության առաջատար էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ու բանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ու բարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ: