ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԻՆՏԵՐՆԵՏ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ – ԳԱՐՈՒՆ 2012

«Հայաստանի առաջատար պրովայդերներ. գարուն 2012» հոդվածում ներկայացված են 2012թ.-ի գարնան ամիսներին Circle.am-ում գրանցված ցուցանիշները: Հրապարակված տվյալներից օգտվելու կամ դրանք արտատպելու դեպքում հղումը «Circle.am»-ին և «Բիզնես 24»-ին (www.b24.am) պարտադիր է (համապատասխան գիտելիքներ ունենալու դեպքում, ինտերնետում ակտիվ հղում http://w3schools.com/html/html_links.asp):

Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: Հայաստանյան IP հասցեների բազան մշտապես թարմացվում է, ինչի արդյունքում ավելացված նոր IP հասցեներն անմիջապես ընդգրկվում են մեր տվյալների բազա:

Ամսական ցուցանիշներ

Մարտ – 1. Beeline` 48.93% (փետրվարի համեմատ -0.14 տոկ. կետ), 2. Orange` 17.05% (+0.32 տոկ. կետ), 3. Ucom` 12.40% (+0.13 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 8.95% (-0.07% տոկ. կետ), 5. ADC` 3.28% (-0.39 տոկ. կետ), 6. GNC-ALFA` 2.76% (+0.30 տոկ. կետ), 7. Arminco` 2.02% (-0.09 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.71% (-0.02 տոկ. կետ), 9. Web` 0.50% (-0.03 տոկ. կետ), 10. Bionet` 0.44% (-0.01 տոկ. կետ):

Ապրիլ – 1. Beeline` 49.16% (մարտի համեմատ +0.23 տոկ. կետ), 2. Orange` 16.94% (-0.11 տոկ. կետ), 3. Ucom` 12.24% (-0.16 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.05% (+0.10% տոկ. կետ), 5. ADC` 3.14% (-0.14 տոկ. կետ), 6. GNC-ALFA` 2.85% (+0.09 տոկ. կետ), 7. Arminco` 2.05% (+0.03 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.70% (-0.01 տոկ. կետ), 9. MyLan` 0.50%, 10. Web 0.49% (-0.01 տոկ. կետ):

Մայիս – 1. Beeline` 49.01% (ապրիլի համեմատ -0.15 տոկ. կետ), 2. Orange` 16.98% (+0.04 տոկ. կետ), 3. Ucom` 12.45% (+0.21 տոկ. կետ), 4. Vivacell-MTS` 9.07% (+0.02% տոկ. կետ), 5. ADC` 3.06% (-0.08 տոկ. կետ), 6. GNC-ALFA` 2.89% (+0.04 տոկ. կետ), 7. Arminco` 2.07% (+0.02 տոկ. կետ), 8. Karabakh-Telecom` 0.67% (-0.03 տոկ. կետ), 9. MyLan` 0.52% (+0.04 տոկ. կետ), 10. Web 0.48% (-0.01 տոկ. կետ):

Ըստ պրովայդերների

Beeline-ը շարունակում է մնալ տասնյակի անառարկելի առաջատարը և զգալիորեն գերազանցում է մնացած պրովայդերներին: Գարնան ընթացքում Beeline-ի ցուցանիշը նվազել է 0.06 տոկ. կետով, իսկ վերջին 12 ամիսներին ընկերությանը հաջողվել է արձանագրել աճ՝ 2.71 տոկ. կետով կամ 5.85%-ով:

Երկրորդ հորզոնականը զբաղեցնող Orange-ի ցուցանիշը գարնան ընթացքում աճել է 0.25 տոկոսային կետով: Միևնույն ժամանակ, 2011թ.-ի մայիսի համեմատ արձանագրվել է բջջային ինտերնետի առաջատարի մասնաբաժնի նվազում՝ 0.7 տոկ. կետով կամ 3.96 տոկոսով:

Երրորդ հորիզոնականում Ucom-ն է: Գարնան ընթացքում Ucom-ի ցուցանիշն աճել է 0.18 տոկոսային կետով, իսկ տարվա կտրվածքով աճը կազմել է 1.92 տոկ. կետ կամ 18.23%:

Չորրորդ տեղում է Vivacell-MTS-ը: Գարնան ընթացքում առաջատար բջջային օպերատորի մասնաբաժինն աճել է 0.05 տոկ. կետով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է աճ՝ 0.47 տոկոսային կետով կամ 5.47 տոկոսով:

Հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում ADC-ն: Գարնան ընթացքում պորվայդերի մասնաբաժինը կրճատվել է 0.61 տոկ. կետով, իսկ անցյալ տարվա մայիսի տվյալների համեմատ կրճատումը կազմել է 1.53 տոկ. կետ կամ 33.33%:

Վեցերորդ տեղում է GNC-ALFA-ն: Մարտ – մայիս ամիսների ընթացքում ընկերության մասնաբաժինը շարունակել է աճել բավական բարձր տեմպերով: Մայիսին, փետրվար ամսվա համեմատ, արձանագրվել է աճ՝ 0.43 տոկ. կետով, իսկ 2011թ.-ի մայիս ամսի համեմատ գրանցվել է աճ՝ 1.59 տոկ. կետով կամ 122.31%-ով: Աճի նման տեմպի պահմանման դեպքում մոտակա ամիսների ընթացքում GNC-ALFA-ն կհայտնվի առաջատար հնգյակում:

Յոթերորդ հորիզոնականում է Arminco-ն. գարնան ընթացքում պրովայդերի ցուցանիշը նվազել է 0.04 տոկոսային կետով, իսկ անցյալ տարվա մայիսի համեմատ արձանագրվել է անկում՝ 1.35 տոկ. կետով կամ 39.74%-ով:

Ութերորդ հորիզոնականը զբաղեցնող Ղարաբաղ-Տելեկոմի ցուցանիշը գարնան ընթացքում նվազել է 0.06 տոկ. կետով:

Առաջին անգամ առաջատար տասնյակում է հայտնվել MyLan ընկերությունը, որը 0.52% ցուցանիշով զբաղեցնում է իններորդ հորիզոնականը:

Մեկ հորիզոնականով նահանջել և 10-րդ հորիզոնականում է հայտնվել Web-ը: Գարնան ընթացքում պրովայդերի ցուցանիշը նվազել է 0.05 տոկ. կետով, իսկ վերջին տասներկու ամիսներին արձանագրվել է կրճատում՝ 0.39 տոկ. կետով կամ 44.83%-ով:

Տարեկան միտումներ

Եթե 2011թ.-ի մայիս ամսին առաջատար 10 պրովայդերներին բաժին էր ընկնում Circle.am-ում գրանցված այցելությունների 95.1%-ը, ապա այս տարվա մայիս ամսին նույն ցուցանիշը կազմել է 97.2% (+2.2 տոկ. կետ): Ինչպես տեսնում ենք, վերջին 12 ամիսների ընթացքում խոշորացման միտումները պահպանվել են: Ավելացնենք, որ 2011թ.-ի նոյեմբեր ամսին վերոնշյալ ցուցանիշը կազմել է 96.68%, 2012թ.-ի փետրվար և մարտ ամիսներին` 97.04% և 2012թ.-ի ապրիլին գրանցվել է 97.12% ցուցանիշ:

Խոշորացման գործընթացն առավել մեծ ինտենսիվությամբ ընթանում է հենց տասնյակի ներսում: Այս մասին է վկայում պրովայդերների 2011թ.-ի և 2012թ.-ի մայիս ամիսների տվյալների համեմատությունը` Beeline` +2.71 տոկ. կետ (+5.85%), Orange` -0.7 տոկ. կետ (-3.96%), Ucom` +1.92 տոկ. կետ (+18.23%), Vivacell-MTS` +0.47 տոկ. կետ (+5.47%), ADC` -1.53 տոկ. կետ (-33.33%), GNC-ALFA` +1.59 տոկ. կետ (+122.31%), Arminco` -1.35 տոկ. կետ (-39.47%), Web` -0.39 տոկ. կետ (-44.83%):

Սույն տվյալները ցույց են տալիս, որ տարվա ընթացքում զգալի անկում են արձանագրել առաջատար տասնյակում տեղ զբաղեցնող 3 պրովայդեր` ADC, Arminco և Web:

Արձանագրված արդյունքներով առանձնանում են 5 պրովայդերներ` Beeline, Orange, Ucom, Vivacell-MTS և GNC-ALFA, որոնք առաջիկայում կլինեն Հայաստանի մանրածախ ինտերնետի շուկայի հիմնական խաղացողները: Այս տարվա մայիսի դրությամբ վերնշյալ 5 պրովայդերներին բաժին է ընկնում Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների 90.4%-ը: Տասնյակում ընդգրկված մնացած 5 ընկերություններին` 6.8%-ը և այս ցուցանիշը ամիս առ ամիս կտրուկ նվազում է:

Ինչպես և 2011թ.-ին, խոշորացման գործընթացը որոշ դեպքերում կարտահայտվի առաջատարների կողմից որոշ ետնապահ ընկերությունների կլանումներով:

Քննարկումներին մասնակցելու կամ մեկնաբանություններ անելու համար կարող եք այցելել http://www.b24.am/report:

Circle.am-ի մասին – Հայկական ինտերնետի առաջատար վարկանիշային համակարգ: Circle.am-ում են գրանցված հայկական կայքերի 41-46%, սակայն եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համակարգում գրանցված են հայկական ինտերնետի առաջատար կայքերի բացարձակ մեծամասնությունը, ապա ստացվում է, որ Circle.am համակարգի միջոցով հաշվարկվում է հայկական կայքերի այցելությունների 80-90%-ը:

«B24.am»-ի (Բիզնես 24) մասին – Ֆինանսատնտեսական լրատվության առաջատար էլեկտրոնային նախագիծ: «Բիզնես 24»-ի շրջանակներում լայն կերպով լուսաբանվում են Հայաստանի և աշխարհի ֆինանսական ու բանկային, հանքարդյունաբերական ու գյուղատնտեսության, հարկային ու մաքսային, հեռահաղորդակցության ու բարձր տեխնոլոգիաների, ավտոմեքենաշինության և այլ ոլորտներ:

Share