Բաժին. Սոցիալական

ՍԹԱՐ-Ն ԱՄՓՈՓԵՑ «ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ՆԱԽԱԳԻԾԸ

Այսօր` հունիսի 20-ին, ՍԹԱՐ առևտրային ցանցը Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում ներկայացրեց «Միասին օգնենք երեխաներին» ակցիայի արդյունքների վերաբերյալ պաշտոնական հաշվետվությունն ու հիմնադրամին փոխանցեց 3 752 156 դրամ:

Հավատարիմ մնալով իր սոցիալական պատասխանատվության ռազմավարությանը` ՍԹԱՐ առևտրային ցանցն այս տարի ևս իրականացրեց «Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիան, որը հանդիսանում է ՍԹԱՐի ԿՍՊ հիմնական ուղղությունը: Ակցիայի միջոցով ՍԹԱՐ-ն իրականացրեց դրամահավաք` նպատակ ունենալով աջակցել Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկներին:

«Պատահական չէ, որ այս ակցիան դարձել է մեր ԿՍՊ ծրագրի կարևոր մասը: Մենք պատասխանատվություն ենք ստանձնել այս ակցիայի միջոցով ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունն ուղղել այս հարցին` միևնույն ժամանակ քարոզելով, որ յուրաքանչյուրս կարող ենք մեր փոքր մասնակցությամբ փրկել բազմաթիվ կյանքեր: Չպետք է մոռանալ, որ այս փոքրիկները հանդիսանում են մեր հասարակության անդամ և մեր ազգի ապագան»,- մեկնաբանեց ՍԹԱՐ առևտրային ցանցի անդմինիստրատիվ և զարգացման բաժնի տնօրեն Արմեն Պողոսյանը:

Ինչպես նախորդ տարիներին՝ այս տարի ևս նախագծին իրենց ներդրումն ունեցան ՍԹԱՐ առևտրային ցանցի գործընկերներն ու մատակարարները` մասնավորապես Էյ Ջի Պրինտ, Կոկա Կոլա, Աշտարակ Կաթ, Թամարա, Ավշարի Գինու Գործարան, Պիկանտ Համ, Ինվեստ -Ինտորգ, Բեկոն Պրոդուկտ, Աստի Թրեյդինգ, Կիլիկիա, Սելենա Սերվիս և մի շարք այլ ընկերություններ: Համատեղ ուժերով հիմնադրամի օգտին հավաքվեց 3 752 156 դրամ, որից 901 156 դրամը հավաքագրվել է խանութներում տեղադրված արկղերի միջոցով, 1 420 000 դրամը` մատակարարների և գործընկերների, 431 000 դրամը` ընկերության աշխատակիցների միջոցով, 1մլն դրամը փոխանցվել է ՍԹԱՐ ընկերության կողմից:   

«Մեր հավատարիմ բարեկամ ՍԹԱՐի` արդեն ավանդույթ դարձած բարեգործական ակցիաների շնորհիվ դեղորայք և որոշակի բժշկական սարքավորումներ են ձեռք բերվել: Շնորհակալ ենք ՍԹԱՐին և բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց ուշադրության և հոգածության ներքո են պահում Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկներին: Նրանք իրենց մարդասիրական գործունեությամբ նպաստում են այս երեխաների բուժմանը»,- նշեց Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Սիմոնյանը:

Այս տարի նախագիծն իրականացվել է ՍԹԱՐ առևտրային ցանցի 27 խանութներում հատուկ արկղերի տեղադրմամբ, ինչպես նաև ընկերության ֆեյսբուքի էջում: Ստեղծվեց հատուկ բաժին՝ «Ուզում եմ ապրել», որի միջոցով սոցիալական ցանցի օգտատերերը կարողացան աջակցել հիմնադրամին` պարզապես թողնելով քաջալերող հաղորդագրություն հիմնադրամի մանուկներին: Յուրաքանչյուր հաղորդագրության համար ՍԹԱՐը պետք է հիմնադրամին փոխանցեր 50 դրամ: Նախագծի շրջանակում հաշվառվեց շուրջ 2000 հաղորդագրություն, ինչը կազմեց 100 000 դրամ: Այս ցուցանիշը ՍԹԱՐը բազմապաատկեց 10 անգամ, և ստացվեց 1000 000 դրամ:

Բարերարների և նրանց արված նվիրատվության վերաբերյալ առավել մանրամասն ինֆորմացիա կարող եք ստանալ ընկերության պաշտոնական կայքէջում:

Share