Բաժին. Սոցիալական

ԵՎՍ ՄԵԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՈՒՂՂՎԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՄԱՆԸ

Արդեն 3-րդ անգամ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Երևանի կենդանաբանական այգին իրականացրեցին Կենդանիների դիմակահանդես-շքերթ միջոցառումը:

Միջոցառման նպատակն է բարձրաձայնել կենդանիների իրավունքների մասին, մասնավորապես Հայաստանի այն կենդանիների, որոնք գտնվում են անհետացման եզրին:

Որպես կորպորատիվ քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հետևողական մոտեցում է դրսևորում այնպիսի հիմնախնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանությունն ու պահպանումը: Երիտասարդությանն ուղղված բնապահպանական իրազեկման քարոզարշավները շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված առավել արդյունավետ միջոցներից են: Այդ տրամաբանության արդյունք է նաև Հայաստանում վայրի բնության և մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամի կազմակերպած միջոցառումների իրականացմանն աջակցելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի պատրաստակամությունը:

Միջոցառմանը մասնակցելու նպատակով Գերմանիայի Բրեմեն քաղաքից Երևան էր ժամանել Կոնֆուսաո կառնավալային խումբը: Այս տարի դիմակահանդես-շքերթին մասնակցեցին հարյուրավոր դպրոցականներ՝ Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից:

Երթի մեկնարկը տրվեց Ազատության հրապարակից և շարունակվեց Հյուսիսային պողոտայով մինչև Հանրապետության հրապարակ: Տոնական միջոցառումը շարունակվեց Կենդանաբանական այգում, որտեղ մասնակիցները վայելեցին բրեմենյան երաժիշտների կենսուրախ համերգը:

Share