Բաժին. Սոցիալական

ՏԵՂԱՑԱԾ ՁՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՓԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ ՉԿԱՆ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է.

Ապրիլի 16-ի՝ լույս 17-ի գիշերը, եղանակի կտրուկ փոփոխության հետևանքով առատ ձյուն է տեղացել Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Վանաձորի, Սպիտակի, Ճամբարակի տարածաշրջաններում։

Ճանապարհները մաքրվել են, մշակվել են աղ ու ավազի խառնուրդով։

Ժամը 10.30-ի դրությամբ՝ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են։

Share