Բաժին. Սոցիալական

ՎԵՐՋԱՊԵՍ ԱՎԱՐՏԻՆ ԿՀԱՍՑՎԵՆ ՆԱՐ-ԴՈՍ ԵՎ ՉԱՐԵՆՑ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Նար-Դոսի և Չարենցի փողոցների ասֆալտապատումը կավարտվի մեկ շաբաթից, զուգահեռաբար ընթանում են փողոցների գծանշման աշխատանքները:

Մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև բակերի ու միջբակային ճանապարհների, գլխավոր և երկրորդական փողոցների հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքները: Ի թիվս այլ փողոցների, շարունակվում է նաև Նար-Դոսի և Չարենցի փողոցների շինբարեկարգման գործընթացը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ կապալառու կազմակերպությանը հանձնարարվել է համատեղ աշխատանքի արդյունքում նշված երկու փողոցներում ասֆալտապատումն ավարտել առավել սեղմ ժամկետում: Մայրաքաղաքում այս տարի ընդհանուր առմամբ կասֆալտապատվի 2,5 միլիոն քմ ճանապարհ, ներառյալ 30 փողոցների հիմնանորոգումը:   

Զուգահեռաբար մայրաքաղաքում շարունակվում են նորոգված և հիմնանորոգված փողոցների գծանշման աշխատանքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ հատուկ ուշադրություն է դարձվում կրթական հաստատություններին հարակից փողոցների գծանշմանը:

Share