Բաժին. Սոցիալական

Պրոկրեդիտ բանկ. Տոնակատարություն Վանաձոր քաղաքում

Մայիսի 31-ին ՊրոԿրեդիտ Բանկը Վանաձոր քաղաքում կազմակերպել է տոնակատարություն Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Սայաթ-Նովայի անվան քաղաքային զբոսայգում կայացած միջոցառման ընթացքում շուրջ 100 երեխա մասնակցեց տարբեր խաղերի և մրցույթների: Բարձր տրամադրությունը և երաժշտությունն ուղեկցվում էին ծաղրածուների զվարճալի ելույթով:
Գրեթե երեք ժամ շարունակ երեխաները զբոսայգում նկարում էին կավիճով և մատիտներով և մասնակցում ծաղրածուների կազմակերպած հետաքրքրաշարժ խաղերին:

Միջոցառման ընթացքում ծնողները հնարավորություն ունեին հարցնելու բանկի աշխատակիցներին բանկի ծառայությունների մասին և հայտնելու իրենց երախտագիտությունը ՊրոԿրեդիտ բանկին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրն այդքան ուրախ և հիշարժան դարձնելու համար:

Share