Բաժին. Սոցիալական

«Շահող կտրոն» վիճակահանության արդյունքների մասին – հուլիս 2014

ՀԴՄ կտրոնների շահման համար նախատեսված հատուկ համարների 2014 թվականի հուլիսի 12-ին կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձած շահող թվերն են (առաջին նիշից սկսած հաջորդական հերթականությամբ)`

8    4    3    7    9    2    9    3

2014 թվականի հուլիսի 12-ին կայացած վիճակահանությանը մասնակցում են հունիս ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համար պարունակող ՀԴՄ կտրոնները և օգոստոս ամսին տրամադրվելիք` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված կտրոնները:

Այս վիճակահանության արդյունքներով հարկային (տարածքային) տեսչությունների կողմից հուլիս ամսվա ընթացքում կընդունվեն հունիս ամսվա ընթացքում տրամադրված` դարձերեսին հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած` հաջորդական հերթականությամբ 4 և ավելի նիշերի համընկմամբ շահած ՀԴՄ կտրոնները, իսկ օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում կընդունվեն օգոստոս ամսվա ընթացքում տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թվի առաջին նիշից սկսած՝ ձախից աջ 5 և ավելի նիշերի համընկմամբ  նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Հուլիս ամսվա ընթացքում կընդունվեն մայիսին կայացած վիճակահանության արդյունքներով (64695315 շահող թվերով) հունիս ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Հուլիս և օգոստոս ամիսների ընթացքում կընդունվեն հունիսին կայացած վիճակահանության արդյունքներով (86871006 շահող թվերով) հուլիս ամսին տրամադրված` դիմերեսին վիճակահանությանը մասնակից թիվ պարունակող նոր սերնդի՝ բազմաֆունկցիոնալ ՀԴՄ-ներով տպագրված շահած կտրոնները:

Share