Բաժին. Սոցիալական

Ամերիկյան իշխանությունները սոցիալական նպաստ են տալիս նացիստներին

Ամերիկյան իշխանությունները սոցիալական նպաստ են տալիս նացիստներին

Մի քանի տասնյակ նացիստ հանցագործներ սոցիալական նպաստի տեսքով ԱՄՆ-ից ստացել են միլիոնավոր դոլարներ, քանի որ իշխանությունների պահանջով ստիպված են եղել լքել Միացյալ Նահանգները: Assoctated Press-ի տվյալներով՝ ԱՄՆ արդարադատության նախարարությունը երկրում բնակվող նացիստներին նպաստներ է խոստացել` պայմանով, եթե նրանք լքեն Միացյալ Նահանգները և հրաժարվեն ԱՄՆ քաղաքացիությունից:

Ներկայում Եվրոպայում առնվազն 4 նախկին նացիստ շարունակում է ամերիկյան իշխանություններից սոցիալական նպաստ ստանալ: Իսկ 1979-ից առայսօր նպաստ է ստացել ԱՄՆ-ը լքած առնվազն 38 մարդ:

Այսպիսով` Միացյալ Նահանգները նյութական միջոցներով է ապահովել հրեաների համակենտրոնացման ճամբարներում աշխատող պահակազորայինների և գիտաշխատողների, ովքեր, հանուն Երրորդ ռեյխի բարգավաճման, մարդկանց վրա կատարել են տարատեսակ փորձեր, ինչպես նաև այն նացիստներին, ովքեր Լեհաստանում ոչնչացրել են տասնյակ հազարավոր անմեղ հրեաների:

Share