Բաժին. Սոցիալական

Բիլ Գեյթսը ավելի քան կես միլիարդ դոլար կնվիրաբերի աղքատ երկրներում մալարիայի դեմ պայքարի համար

Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը աղքատ երկրներում մալարիայի և ինֆեկցիոն այլ հիվանդությունների դեմ պայքարի համար այս տարի կհատկացնի ավելի քան 500 մլն դոլար: Գեյթսը հույս է հայտնել, որ մինչև 21-րդ դարի կեսը մալարիան վերացած կլինի մոլորակի երեսից: Եվ այս նպատակի համար հայտնի միլիարդատերը մտադիր է նվիրաբերել տարեկան ավելի քան 200 մլն դոլար:

 Բիլ և Մելինդա Գեյթսների հիմնադրամը վաղուց է, ինչ զբաղվում է մալարիայի դեմ պայքարի համար դրամական միջոցներ հատկացնելով: Այսուհետ այդ միջոցների ծավալն ավելացվելու է 30%-ով: Մասնավորապես, առաջիկա 5 տարում ավելի քան 150 մլն դոլար կհատկացվի մալարիայի դեմ պատվաստանյութ ստեղծելուն: Ի դեպ, ինֆեկցիոն այս հիվանդության պատճառով աշխարհում տարեկան մահանում է 600 հազար մարդ` հիմնականում աֆրիկյան երկրներում:

Share