Բաժին. Սոցիալական

Երևան-Լոնդոն. Կրթական նոր հեռանկարներ «Dasaran» կրթական ծրագրի շրջանականերում

2015 թվականը «Dasaran» կրթական ծրագրի համար գործնական տեսանկյունից արդեն իսկ մեկնարկել է բարեհաջող:

Կրթական գործընթացն առավել ինտերակտիվ և հետաքրքիր դարձնող թարմ գաղափարների, նորարարական մտքերի ներմուծման, արտերկրի ուսումնական առաջատար կենտրոնների և կրթական ծրագրերի լավագույն փորձի կիրառման նպատակով «Dasaran» կրթական ծրագիրը շարունակում է ընդլայնել համագործակցության շրջանակը: Այս ձեռնարկին ընդառաջ «Dasaran»-ը աչալրջորեն հետևում է ոլորտում ընթացող բոլոր խոշոր զարգացումներին՝ օգտագործելով գործընկերության դաշտն ընդլայնելու յուրաքանչյուր բարենպաստ հնարավորություն: 

Այսպիսի բարենպաստ հնարավորություն էր «Dasaran»-ի կրթական ծրագրերի ղեկավար Վարդգես Հովեյանի այցը Լոնդոն Քինգսթոնի բիզնես համալսարանում մագիստրոսական ծրագրի ավարտական հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: 

Լոնդոնում գտնվելու ընթացքում Վ. Հովեյանը հունվարի 16-ին հանդիպում ունեցավ «Վիվո» կրթական հարթակի նախագահ Ջորջ Գրիմայի հետ: «Վիվո» կրթական հարթակը գործում է անգլիական շուրջ 600 դպրոցում (դպրոցների ընդհանուր թվի 20%-ում): Ընկերությունն իր գործունեությունը ծավալում է նաև ԱՄՆ-ում և Ավստրալիայում:

Հանդիպման ընթացքում կողմերը փոխանակվեցին կրթական ոլորտի բարեփոխումների բնագավառում կուտակած լավագույն փորձով, մանրամասն ներկայացրեցին իրենց գործունեության առանձնահատկությունները, ընդգծեցին կրթական երկու ծրագրերի միջև մի շարք ընդհանրություններ: Անդրադարձ կատարվեց նաև կողմերի միջև հնարավոր համագործակցությանն ու փոխգործակցության հեռանկարներին, քննարկվեցին մասնագետների պրոֆեսիոնալ զարգացման համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունները: 

Հայաստանի և Միացյալ Թագավորության կրթության ոլորտում նորարարական և ստեղծարար նոր գաղափարների ներմուծման և երկու ընկերությունների զարգացման ներուժով այս հնարավոր համագործակցության մանրամասները կարող են քննարկվել «Dasaran»-ի և «Վիվո»-ի նախագահների միջև Երևանում կայանալիք հանդիպման ժամանակ:

«Դասարան» կրթական ծրագիր – http://www.dasaran.am

«Վիվո» կրթական հարթակ – http://vivoinspire.com

Share