Բաժին. Սոցիալական

Կանադայի կառավարությունը և Բիլ Գեյթսը 42 մլն դոլար կհատկացնեն Աֆրիկայի երեխաների պատվաստման համար

Օտտավայում կայացած հանդիպման ընթացքում Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը և ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսը խոստացել են բարեգործության համար մոտ 42.5 մլն դոլար հատկացնել: Գումարը մասնավորապես կծախսվի Աֆրիկայի երկրներում, Հոնդուրասում և Պակիստանում բնակվող երեխաների պատվաստումների ծրագրի շրջանականերում:

Նշենք, որ ՄԱԿ-ը հունվարին հաստատել էր նոր նախագիծ, ըստ որի 2015-2020թթ. երեխաների պատվաստման և վերարտադրողական տարիքի կանանց առողջության բարելավման ոլորտի հետազոտությունների ծրագրեր կմեկնարկեն Աֆրիկյան և այլ աղքատ երկրներում:

Ըստ Սթիվեն Հարփերի Կանադայի կառավարությունը միշտ բարձր է գնհատում բարեգործական ծրագրերը և պատրաստ է միշտ աջակցել նրանց, ովքեր դրա կարիքը ունեն: Հարփերը նշել է, որ Բիլ Գեյթսն իր օգնությունն է առաջարկել Կանադայի կառավարությանը, ինչը սիրով ընդունվել է: 

Կանադայի վարչապետն ասել է, որ այս պահին կհատկացվի ավելի քան 42մլն դոլար, սակայն նոր բարեգործների ի հայտ գալուն պես գումարը կարող է կրկնապատկվել, անգամ եռապատկվել: 

Նշենք, որ Բիլ Գեյթսը համարվում է աշխարհի ամենաբարերար մարդը: Բիլ Գեյթսի կատարած բարեգործությունները գնահատվում են ավելի քան 40 մլրդ դոլար:

Share