Բաժին. Սոցիալական

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ» աջակցում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին տեղեկատվության տարածմանը Հայաստանի սահմաններից դուրս

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն, հանդիսանալով հայաստանյան առաջատար օպերատորներից մեկը և ռուսաստանյան խոշորագույն «Ռոստելեկոմ» խմբի անդամ, ակտիվ աջակցություն է ցուցաբերում 1915-1923թթ. ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին տեղեկատվության տարածման միջոցառումներին  ոչ միայն երկրի տարածքում, այլ Հայաստանի սահմաններից դուրս։

Մասնավորապես, մարտի 25-ից «Ռոստելեկոմի» գլխամասի ներքին ցանցում, որին մուտք ունեն ավելի քան 200,000 աշխատակիցներ ողջ ՌԴ տարածքից, տեղադրվել է տեղեկատվական բաններ և Հայոց Ցեղասպանության մասին պատմող նյութ։

Ներքին կայքը (պորտալը) կորպորատիվ տեղեկատվության, նորությունների, միջոցառումների մասին պատմող հարթակ է, ուր ընկերության աշխատակիցներն այցելում են ամեն օր։

Այստեղ տեղադրված նյութը մանրամասներ է ներկայացնում Հայոց ցեղասպանության, 100-ամյա տարելիցի և միջոցառումների, ՌԴ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Ծիծեռնակաբերդի հուշակոթողի, տեղեկատվական կայքերի և հաշթեգերի մասին։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն մեծապես կարևորում է Հայաստանի սահմաններից դուրս մարդկանց իրազեկումը Հայոց ցեղասպանության մասին և շարունակելու է աշխատանքներն այս ուղղությամբ։հա

Share