Բաժին. Սոցիալական

Հանդիպել են Տիգրան Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը

Այսօր ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հյուրընկալել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին։

Ողջունելով Սարգսյանին՝ Մեդվեդևը նշել է, որ իրենք վերջին անգամ հանդիպել են դեռևս այն ժամանակ, երբ Տիգրան Սարգսյանը գլխավորում էր Հայաստանի կառավարությունը։ Ռուստատանի վարչապետը Տիգրան Սարգսյանին հաջողություններ է մաղթել դժվարին, սակայն չափազանց հետաքրքիր պաշտոնում։

Տիրգան Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար և հույս հայտնել, որ ՌԴ կառավարության հետ կձևավորվի արդյունավետ համագործակցության մթնոլորտ։

Share