Բաժին. Սոցիալական

Beeline. համագործակցություն «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի հետ

Beeline-ը «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ հայտարարում է համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում կիրականացվի «Թվային տեխոլոգիաների հետ աշխատելու հմտություններ երիտասարդների համար» ծրագիրը:

Ծրագրի նպատակն է մարզերի երիտասարդներին հնարավորություն ընձեռել ձեռք բերել գիտելիքներ ժամանակակից տեխնոլոգիաների և դրանց զարգացման միտումների վերաբերյալ, ինչպես նաև աջակցել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում: Ծրագրի շրջանակում «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղում կբացվի համակարգչային լսարան, որտեղ երիտասարդները կանցնեն վեբ դիզայնի և գրաֆիկ դիզայնի դասընթացներ:

«Թվային տեխնոլոգիաներն այսօր առանցքային դեր ունեն հաջողության հասնելու գործում: Beeline-ը, որպես երկրի առաջատար կապի օպերատոր, մեծապես կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիների վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ հատկապես երիտասարդների շրջանում: «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի հետ այս համատեղ ծրագրի շնորհիվ Տավուշի մարզի երիտասարդները հնարավորություն կստանան ձեռք բերելու նոր տեխնոլոգիական գիտելիքներ և հմտություններ, որոնք օգտակար կլինեն նրանց ուսման մեջ ու աշխատանքում և կօգնեն կառուցել իրենց ապագան` դարձնելով կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։     

«ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի և Հայաստանում  Beeline-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի հնարավորություն կընձեռի շրջաններում բնակվող երիտասարդներին մոտ լինել թվային տեխնոլոգիաներին։ Մեր բոլոր ծրագրերում և նախաձեռնություններում «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն ակտիվորեն ներ է դնում թվային տեխնոլոգիաներ` խորը համոզմունքով և վստահությամբ, որ վերջիններս մեծ խթան կհանդիսանան կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների և երիտասարդների համար կայուն և բարեկեցիկ  ապագա ստեղծելու հարցում», – ասաց ՍՕՍ Մանկական Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը։

Նշենք, որ «Վեբ դիզայնի և գրաֆիկ դիզայնի ուսուցում» դասընթացներն իրականացվելու են մեկ տարվա ընթացքում, չորս փուլով: Ծրագրին կմասնակցեն սոցիալապես խոցելի ընտանիքներից ընտրված 60 երիտասարդներ։

ՍՕՍ Մանկական Գյուղեր» միջազգային բարեգործական հիմնադրամը գործում է աշխարհի 136 երկրներում ներառյալ Հայաստանում ապապհովելով և պաշտպանելով երեխայի ընտանեկան միջավայրում հասակ առնելու իրավունքը:  Կազմակերպությունն իր առաքելության իրականացման շրջանակներում ակտիվորեն համագործակցում է     պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կառույցների և մասնավոր սեկտորի հետ:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Share