Բաժին. Սոցիալական

Դավիթ Հարությունյան․ Հայաստանում անցյալ տարի իրականացվել է 73 մլրդ դրամի բարեգործական ծրագիր

Հայաստանում 2015 թվականի ընթացքում իրականացվել է 73 միլրարդ դրամի բարեգործական ծրագիր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նշեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ գործադիրի նիստում ներկայացնելով Բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015թ. ընթացքում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդումը:

«Անցյալ տարի հանրապետությունում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 130 կազմակերպություններ, որոնցից 51-ը՝ երկարաժամկետ, իսկ 79-ը՝  կարճաժամկետ ծրագրեր: Ծրագրերի 32 տոկոսն ուղղված է եղել սոցիալական ոլորտին, 23 տոկոսը՝ մշակույթի, 20 տոկոսը՝ համայնքային զարգացմանը, 7 տոկոսը՝ քաղաքաշինության բնագավառին, 6-ը՝ կրթությանը, 3,6-ը՝ առողջապահությանը: Մյուս ոլորտներում ևս իրականացվել են ծրագրեր, ավելի փոքր ծավալներով»,- ասաց նախարարը: 

Հարությունյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում 50 երկրից ՀՀ է ներմուծվել 25 մլրդ դրամի բեռ, որի հիմանական մասը՝ դեղորքայք, բժշկական պարագաներ, սարքավորումներ, ուղղվել է Մարդասիրական օգնության ՊՈԱԿ-ին: Բարեգործանական ամենախոշոր ծրագրերն իրականացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամը՝ 12,5 մլրդ դրամի, և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը՝ 10 մլրդ դրամի:

Share