Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. «Ռեսուրսային դասասենյակը»` ներառական կրթության մոդել

«Երեխաների զարգացման միջազգային կենտրոնը» (ԵԶՄԿ) միջանկյալ հարթակ է ձևավորել  աուտիզմ և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար: Մասնագետները ներառական կրթության արդյունավետ մոդել են գործարկել մայրաքաղաքի հիմնական դպրոցներից մեկում: 30 երեխայի համար ստեղծվել է միջազգային չափորոշիչներին համապատասխանող «Ռեսուրսային դասասենյակ», որը թիրախային այս խմբին թույլ կտա առավելագույնս ներգրավվել կրթական ընդհանուր գործընթացում: Մասնավորապես, ունենալ մասնագիտական ծրագիր, ուսումնառության օրվա միայն որոշակի ժամանակահատվածում լինել «Ռեսուրսային դասասենյակում», իսկ հիմնականում՝ համադասարանցիների հետ:

Ներառական կրթության այս մոդելի կիրառմանն աջակցել են ոչ միայն տարբեր կազմակերպություններ, այլև՝ ծնողներ: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը վերանորոգել է դասասենյակը, իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ դեռևս 2007 թվականից ստանձնել և շարունակում է մնալ կենտրոնի հիմնական աջակիցը: 2010թ.-ին, ներառական կրթության փորձնական մոդելը, նույն՝ Հենրի Մորգենթաուի անվան հիմնական դպրոցում որպես նախագիծ ներդրվել է Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորի հետ գործընկերության շնորհիվ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը աշխատավարձային ֆոնդ է տրամադրել նաև երեխաների հետ կենտրոնում և տանն աշխատող մասնագետներին:

2007-2017 թվականների համագործակցության ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Երեխաների զարգացման միջազգային կենտրոնին»  հատկացրել է ավելի  քան 170 մլն դրամ՝ աուտիզմ ունեցող երեխաներին կիրառական վարքային վերլուծության սկզբունքների սահմաններում հատուկ վերականգնողական թերապիա ապահովելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցության շնորհիվ 2016 թվականին այդ ծրագրից օգտվել է աուտիզմ ունեցող 42 երեխա: Իսկ 2007 թվականից մինչև օրս՝ ինտենսիվ վարքային թերապիա է ստացել ավելի քան 180 երեխա:

Գործընկերության շնորհիվ նաև՝ կենտրոնն առաջընթաց է արձանագրել. բարձրացել է դպրոցի հարմարավետության և նրա նկատմամբ վստահության ցուցանիշը: Բարելավվել են այդ երեխաների հաղորդակցվելու հմտությունները և լուծվել է ներառական դպրոցում նրանց ինտեգրման խնդիրը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share