Բաժին. Սոցիալական

Արդշինբանկ. Լու Բեգան Yerevan Music Night-ի շրջանակում ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի համար

Սեպտեմբերի 16-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում առաջին անգամ կայացավ Yerevan Music Night միջոցառումը, որի ընթացքում հնչեցին ջազային և փոփ կատարումներ, իսկ երեկոն իր անակնկալ ելույթով հիշարժան դարձրեց աշխարհահռչակ երգիչ Լու Բեգան:

«Այսօր հստակ կարող ենք ասել, որ Yerevan Music Night-ը խիստ հաջողված միջոցառում և իսկական երաժշտական տոն էր բոլորի համար: Արդշինբանկը շարունակաբար աջակցում է մշակությային ոլորտի տարբեր միջոցառումների իրականացմանը և այս դեպքում նույնպես անմասն չմնաց: Մեր աջակցության շնորհիվ աշխարահռչակ Լու Բեգան ելույթ ունեցավ հայ հանդիսատեսի համար՝ պարգևելով նրանց իսկական տոն և անմոռանալի դարձնելով ևս մեկ օր», – նշեց Արդշինանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը: 

 

Միջոցառումը կազմակերպվել էր Արդշինբանկի աջակությամբ KAMI Music Club-ի և Yerevan Wine Days-ի կազմակերպիչները հետ համատեղ: Միջոցառման ընթացքում հավաքվածներին տոնական տրամադրություն պարգևեցին հայ երգարվեստի հայտնիներից շատերը, իսկ Լու Բեգան ամփոփեց հանդիպումը՝ կատարելով իր երգացանկի ամենահայտնի հիթերը, այդ թվում՝ Mambo No. 5»-ն ու «I Got a Girl»-ը:

———–

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

Share