Բաժին. Սոցիալական

Ռոստելեկոմ. ամփոփվեցին «Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթի արդյունքները

«Ռոստելեկոմ»-ի կողմից  ամփոփվեցին հուլիս ամսին հայտարարված «Շնորհակալություն Ինտերնետին 2017» մրցույթի արդյունքները 50+ տարիքի ինտերնետ օգտատերերի համար: Մասնակցելու համար անհրաժեշտ էր հայտ լրացնել azbukainterneta.ru կայքում՝ փոքր շարադրության միջոցով ներկայացնելով ինտերնետի կարևորությունն ու ընձեռած հնարավորություններն ըստ անվանակարգի թեմայի։

Հայաստանյան մասնակիցներից մրցանակի է արժանացել Անահիտ Սարգսյանը (55տ․), ով ներկայացրել էր ինտերնետի կարևորության իր պատմությունը։ «Ռոստելեկոմ»-ի հայաստանյան գրասենյակի կողմից մրցանակը շնորհվեց կենտրոնական վաճառքի և սպասարկման սրահում՝ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ մաղթելով մասնակցին։

Անվանակարգերը բազմազան էին՝ «Ինտերնետ-ձեռներեց, Ինտերնետ-գործատու», «Իմ ձեռբերումներն ինտերնետի շնորհիվ», «Ինտերնետ-ճամփորդ», այլ։ Բացի հիմնական անվանակարգերում հաղթող աշխատանքներից մասնակիցներին տրամադրվել են նաև բազմաթիվ խրախուսական և հատուկ նվերներ։

Այս տարի ևս հատուկ խրախուսական մրցանակների են արժանացել 90 և ավել տարիք ունեցող մասնակիցները՝ 91տ, 101տ, այլ։

«Շնորհակալություն Ինտերնետին 2017» խորագիրը կրող մրցույթը Ռուսաստանում անց է կացվում «Азбука Интернета» նախագծի շրջանակներում միջին տարիքի բնակչության շրջանում, որի միջոցով մասնակիցները ներկայացնում են իրենց ձեռքբերումները՝ համակարգչային դասընթացների և Ինտերնետի շնորհիվ։ Մրցույթի և հաղթողների մասին մանրամասն տեղեկատվություն ներկայացված է նախագծի կայքում՝ http://azbukainterneta.ru/konkurs/winners/winners2017.php

Հայաստանից մասնակիցները բազմիցս ստացել են մրցանակներ։ Այսպես, 2015թ․ երեք հայաստանյան մասնակիցների շնորհվեցին պլանշետներ, իսկ 2016թ․ մրցույթի արդյունքում՝ երկու մասնակցի համակարգչային տեխնիկա։

«Азбука Интернета» նախագիծը Հայաստանում «Ռոստելեկոմ»-ի կողմից իրականացվում է 2015թ․-ից և նպատակն է 50+ տարիքի բնակչության շրջանում հատուկ դասընթացների միջոցով համակարգչային գրագիտության բարձրացումն ու ինտերնետի օգտագործման խրախուսումը։ 2017թ․ նախագծի շրջանակներում դասընթացներ կազմակերպվել են Ամասիա և Ալավերդի քաղաքներում։

———–

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Share