Բաժին. Սոցիալական

Beeline. Ամանորյա մանկական ծրագիր` Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կազմակերպվեց «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» ծրագիրը, որն այս տարի իրականացվեց Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի հետ համագործակցությամբ: Կրթական անվճար ծրագրին մասնակցեց 4-9 տարեկան շուրջ 150 երեխա:

Արդեն ավանդույթ դարձած ստեղծագործական-ժամանցային ծրագիրը մեկնարկեց ինտերակտիվ ներկայացմամբ, որից հետո երեխաները Կենտրոնի աշխատակիցների և Փոքր թատրոնի դերասանների ուղղորդմամբ պատրաստեցին լուսանկարի շրջանակներ: Հաջորդիվ երեխաներն անմոռանալի հանդիպում ունեցան Ձմեռ Պապի հետ, ստացան նվերներ, ինչպես նաև զարդարեցին լուսանկարվելու համար նախատեսված «կախարդական» շրջանակը, որը ծրագրի ավարտին տեղադրվեց Այցելուների կենտրոնում:

««Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» ծրագիրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարվա ամենասպասված կրթական նախաձեռնություններից է՝ նախատեսված ընտանիքների համար: Արդեն ութերորդ տարին Կենտրոնը երեխաներին և նրանց ծնողներին մասնակից է դարձնում գալիք տոների ուրախությանը՝ յուրաքանչյուր տարի հանդես գալով նոր ստեղծագործական մոտեցումներով: Այս տարի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բոլոր այցելուները հնարավորություն կունենան լուսանկարվելու երեխաների ձևավորած շրջանակում մինչև տոների ավարտը։ Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական ծրագրերը հովանավորելու համար», – մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր լավ գործընկեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնին, որ երեխաների համար նման գեղեցիկ տոն են կազմակերպել։ Ամանորը հրաշքների ժամանակ է, և հիանալի է, որ մանուկների համար հրաշքը այստեղ միախառնվում է արվեստի և ստեղծագործման հետ։ Անկասկած, արվեստը մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու կարևորագույն միջոցներից է, և մենք ուրախ ենք այս ամենին մասնակից լինել», – նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը Beeline-ի աջակցությամբ համալրվել է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։

———–

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի առաքելությունն է ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: 2009 թվականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հավատարիմ իր առաքելությանը, կազմակերպում է բազմազան ցուցահանդեսներ, ներկայացնում ժամանակակից արվեստի յուրօրինակ գործեր, իրականացնում ֆիլմերի ցուցադրություններ, համերգաշարեր, դասախոսություններ և կրթական ծրագրեր:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share