Բաժին. Սոցիալական

Կոնվերս բանկի աշխատակիցները Մեծամորում մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին

Ապրիլի 14-ին Կոնվերս Բանկի ղեկավար անձնակազմը  և աշխատակիցները մասնակցել են հանրապետական շաբաթօրյակին: Զուգահեռաբար, Կոնվերս Բանկի մասնաճյուղերին հարող կանաչ հատվածներում կատարվել են բարեկարգման և խնամքի, իսկ «Մեծամոր» մասնաճյուղում՝ նաև կանաչապատման աշխատանքներ:

«Շրջակա միջավայրի պաշտպանությունը Կոնվերս Բանկի  կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջոցառումների ծրագրի կարևորագույն ուղղություններից է: Դեռևս անցյալ տարի մենք հաստատեցինք ծավալուն ծրագիր, որի նպատակն է Երևանում և ՀՀ շրջաններում մեր մասնաճյուղերի հարևանությամբ կանաչ գոտիների ստեղծումը ու բարեկարգ միջավայրի ձևավորումը:  Այսօր «Մեծամոր» մասնաճյուղին հարող կանաչ գոտիում կատարվեց ծառատունկ, ծաղկապատում: Անցած տարի այս գոտին մենք բարեկարգել ենք, տեղադրվել է կանաչ գոտիների և ծառերի ոռոգման համակարգ, ինչպես նաև գիշերային լուսավորություն, իսկ առաջիկայում կտեղադրվեն   նաև նստարաններ, »,-ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

«Կոնվերս Բանկի մասնաճյուղին  հարող տարածքի բարեկարգումը նոր տեսք հաղորդեց քաղաքի կենտրոնական մասում գտնվող պուրակին՝ այն դարձնելով մեծամորցիների հանգստի անցկացման լավագույն անկյուններից մեկը: Ակնկալում ենք, որ Բանկի հետ համագործակցությունը կընդլայնվի»,-ասաց Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը:

Ծառատունկից հետո Կոնվերս Բանկի անձնակազմը այցելել է նաև «Արմավիր», «Աշտարակ» մասնաճյուղեր՝ հետևելով կանաչ տարածքների բարեկարգման աշխատանքներին:

«Աշխատանքները լինելու են շարունակական: Մենք մտադիր ենք  մասնաճյուղային ողջ ցանցում ներդնել նոր մշակույթ՝ բարձրակարգ սպասարկումը համադրելով սպասարկման հաճելի միջավայրի հետ»,-եզրափակեց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրենը:

Share