Բաժին. Սոցիալական

Beeline. տեղի ունեցավ Armenia Art Fair մշակութային ցուցահանդես-վաճառքը

Beeline-ի աջակցությամբ Երևանում մայիսի 11-ից 14-ը տեղի ունեցավ առաջին ամենամյա Armenia Art Fair-ը:

Միջոցառմանը ներկայացված են եղել շուրջ 20 պատկերասրահներ, այդ թվում՝ առցանց և շրջիկ։

Ցուցադրվել են 150 հայ և միջազգային արվեստագետների աշխատանքներ՝ նկարներ, քանդակներ, վիդեո արտ, ինստալյացիաներ և լուսանկարներ։ Մասնակիցներ կային նախկին Խորհրդային Միության տարածքից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սիրիայից և Դուբայից։

Միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել կենտրոնացված արվեստի շուկա, խթանել այլ երկրների հետ մտքերի և բիզնես կապերի փոխանակումը:

«Ուրախ ենք, որ հայ արվեստագետների համար ստեղծվել է իրենց աշխատանքները ցուցահանդես-վաճառքին ներկայացնելու և տարբեր ցուցասրահների հետ կապեր հաստատելու նման հիանալի հնարավորություն։ Վստահ եմ, որ սա նոր ձեռքբերումներ ունենալու և ճանաչում ստանալու խթան կդառնա նրանց համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Ներկայացված ցուցասրահները, կուրատորները և այցելուները ոգևորված և շնորհակալ էին Երևանում նմանօրինակ միջոցառում ունենալու, Հայաստանն արվեստի կենտրոն դարձնելու համար: Եվ մենք արդեն ձեռնամուխ ենք եղել 2019 թվականի ցուցահանդեսի նախապատրաստման աշխատանքներին: Մեր խնդիրն է ներգրավել տարածաշրջանի երիտասարդ արվեստագետներին ու պատկերասրահներին՝ տարածաշրջանային մեծ ներկայացվածություն ունենալու համար: Շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավոր՝ Հայաստանում Beeline-ին», – նշեց Armenia Art Fair-ի համահիմնադիր Զառա Ուզունյան-Հելփինը:

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։

Share