Բաժին. Սոցիալական

Beeline. Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» մանկական ծրագիրը

Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվեց «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ծրագիրը:

Արդեն ավանդույթ դարձած ստեղծագործական-ժամանցային ծրագրի շրջանակներում ինը դեսպանատների ներկայացուցիչների օգնությամբ մասնակիցները կպատրաստեն տարբեր երկրների Սուրբ Ծննդյան ավանդական զարդեր և դրանցով կզարդարեն Աշխարհի տոնածառը՝ այդպիսով ծանոթանալով տարբեր մշակույթներում առկա Սուրբ Ծննդյան ավանդույթներին: Ծրագիրը տեղի կունենա ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում:

«Ընտանիքների համար նախատեսված «Ամանորն ու Սուրբ Ծննդյան հրաշքը» ծրագիրը ԳԱԿ-ի ամենասպասված կրթական նախաձեռնություններից է: Կենտրոնն արդեն ինը տարի երեխաներին և նրանց ծնողներին մասնակից է դարձնում գալիք տոների ուրախությանը՝ յուրաքանչյուր անգամ հանդես գալով նոր ստեղծագործական մոտեցումներով: Այս տարվա ծրագրին ներգրավված են տարբեր երկրների դեսպանատներ, որոնց ներկայացուցիչների հետ համագործակցությունը խթանելու է երեխաների՝ տարբեր մշակույթների հետ շփման փորձառությունը: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական ծրագրերը հովանավորելու համար, ինչպես նաև մասնակից երկրների դեսպանատներին», – մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

«Մենք միշտ ուրախ ենք աջակցել մեր գործընկեր Գաֆեսճեան արվեստի կենտրոնի այս միջոցառման անցկացմանը՝ մեր երեխաներին ամանորյա  հրաշք պարգևելու համար։ Հատկապես ուրախալի է, որ տոնի ընթացքում մեր փոքրիկները նաև ծանոթանում են համաշխարհային մշակույթի հետ և նոր գիտելիքներ են ձեռք բերում։ Սա կիրթ և զարգացած սերունդ ունենալու կարևոր նախադրյալ է», – նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

Share