Բաժին. Սոցիալական

ՎիվաՍել-ՄՏՍ․ Եվս մեկ ընտանիք կզգա սեփական տուն ուենալու երջանկությունը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը բնակարանաշինության ծրագրի շրջանակներում շարունակում են աջակցել սոցիալապես անապահով ընտանիքների՝ կիսակառույց տների շինարարությունն ավարտին հասցնելու գործում։ Բազմամյա համագործակցության շնորհիվ ավելի քան 170 ընտանիք արդեն իսկ ապահովված է սեփական բնակարանով:

Այս տարի արդեն երկրորդ անգամ, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի ղեկավարներն ու աշխատակիցները համախմբվել են ընդհանուր գաղափարի շուրջ՝ կամավորական աշխատանքի միջոցով օգնելու ևս մեկ ընտանիքի, այս անգամ՝ Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում բնակվող Գասպարյաններին։

Խաչատուր Գասպարյանը իր ընտանիքի հետ բնակվում է հայրական տանը՝ ութ հոգով մեկ հարկի տակ։ Տունը փոքր է մեծ ընտանիքի համար, և Գասպարյանները սկսել էին  կառուցել իրենց սեփական տունը։ Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով տան շինարարությունը մնացել էր անավարտ: Տարիներ շարունակ ընտանիքը փորձել է ավարտին հասցնել կիսակառույցի շինարարությունը, սակայն բոլոր ջանքերն անօգուտ են եղել։ Նրանք կարողացել են կառուցել միայն պատերը և տանիքը։

«Արդեն երեք տարի է մենք փորձում ենք ավարտել շինարարությունը և տեղափոխվել նոր տուն։ Ընտանիքի եկամուտը բավականացնում է միայն ամենօրյա կենցաղային խնդիրների համար։ Ամուսնուս եղբայրը չի կարող մտածել ամուսնության մասին, քանի որ տանը տեղ չկա։ Եթե նույն տեմպերով շարունակեինք շատ երկար տարիներ հարկավոր կլիներ տան շինարարությունը ավարտելու համար»,- ասել է Նառան՝ Խաչատուրի կինը։

«Մեր ընկերությունը «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի  հետ համատեղ շարունակում է կանգնել այն ընտանիքների կողքին, ովքեր ունեն իրենց կացարանի շինարարությունն ավարտին հացնելու կամք, բայց չունեն բավարար միջոցներ: Մենք մեծ կարևորություն ենք տալիս նմանօրինակ ծրագրերի իրականացմանը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի առաքելություններից մեկը համարելով մեր երկրի կարիքավոր ընտանիքներին աջակցելը: Այս ընտանիքներին ցուցաբերվող աջակցությունը դրսևորվում է  նաև շինաշխատանքներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր»-ի աշխատակիցների կամավոր ներգրավումով: Այս տարի երկրորդ անգամ ենք կամավորագրվում տուն կառուցելու գործին: Աշխատակիցների ոգևորությունը ցույց է տալիս, որ այս տարի ևս կամավորական աշխատանքները շարունակական բնույթ կրելու»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Համագործակցության շրջանակներում միայն Կոտայքի մարզում կառուցվել է 11 տուն:

«Կոտայքի մարզը մոտ է մայրաքաղաքին, սակայն այստեղ էլ, բնակարանային խնդիրները շատ են: Ծրագիրը, որը մենք իրականացնում ենք Վիվասել-ՄՏՍ-ի հետ համատեղ, ուղղված է սատարել անապահով ընտանիքներին՝ կառուցելու իրենց տունը։ Ընտանիքը հայ շինականին բնորոշ աշխատասիրությամբ և մղումով է լեցուն: Գասպարյանները շատ են ձգտել սեփական տանիք ունենալու համար։ Նրանց երազանքի իրականացման համար մի փոքր օգնություն էր անհրաժետ։ Այսպիսի ընտանքիները պետք է իմանան, որ միայնակ չեն»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ՝ Աշոտ Եղիազարյանը:

Գործընկեր կառույցներից տասնյակ կամավորներ միացել էին Գասպարյաններին՝ շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Նրանք կատարել են հատակների բետոնացման աշխատանքներ։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա:

—————————

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-նիր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: 2000թ-ի հուլիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» բարեգործական հասարակական կազմակերպություն է, որն աջակցում է Հայաստանի և Արցախի հանրապետություններում ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել և վերանորոգել պարզ, հարմարավետ և մատչելի տներ՝ տալով նրանց երկարաժամկետ, անտոկոս փոխառություններ, ինչպես նաև իրականացնում է տնազոhւրկների շահերի պաշտպանություն՝ դարձնելով այն խղճի հարց և գործելու մղում։ Ամենամսյա ետվճարներից կազմվում է շրջանառու ֆոնդ և օգտագործվում այլ ընտանիքներին աջակցելու նպատակով՝ այսպիսով դառնալով համայնքային զարգացման կայուն ֆինանսական հիմք։ Առ այսօր կազմակերպությունն աջակցել է մոտ 700 ընտանիքների:Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.fcharmenia.org կամ գրել fcarmenia@fcharmenia.org էլ հասցեին:

Share