Սոցիալական | 12:59 25/07/19

Ռոստելեկոմ․ բացօթյա կինոդիտումներ՝ ՀՀ մարզերում երեխաների և մեծահասակների համար

Հուլիսի 14-ից «Ռոստելեկոմ»-ը մեկնարկել է «Ամառն ավելի հետաքրքիր է «Ռոստելեկոմ»-ի հետ»  կինոդիտումների շարքը ՀՀ շուրջ մեկ տասնյակ քաղաքներում։ Բացօթյա կինոդիտումների ընթացքում ընկերության կողմից ստեղծվող ուրախ և տրամադրող մթնոլորտը յուրաքանչյուր քաղաքում կազմակերպվում է ամենաբանուկ հանգստյան գոտիներում՝ քաղաքապետարանների հետ համագործակցությամբ։

Միջոցառումներ արդեն իսկ անց են կացվել 5 քաղաքներում՝ Արմավիր, Մասիս, Հրազդան, Արարատ և Աշտարակ, առաջիկայում ցուցադրություններ նախատեսվում են  Չարենցավան, Սևան և Իջևան քաղաքներում։

Բացօթյա կինոդիտումները հիանալի հնարավորություն են ընտանիքի անդամների և ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու․ ընդգրկված են հայկական կինոարտադրության ժամանակակից մուլտֆիլմեր և ֆիլմեր՝ հնարավորություն ընձեռելով թե՛ մեծահասակներին, թե՛ փոքրիկներին վայելելու ամառային երեկոները բացօթյա կինոթատրոնում։

Առաջիկա ցուցադրությունների, ինչպես նաև արդեն իսկ անցկացված դիտումների վերաբերյալ տեղեկատվություն և լուսանկարներ (https://www.facebook.com/pg/rtarmenia/photos/?tab=albums&ref=page_internal) ներկայացված են «Ռոստելեկոմ»-ի պաշտոնական ֆեյսբուքյան էջում (https://www.facebook.com/rtarmenia/), ինչպես նաև իրադարձություններ (https://www.facebook.com/pg/rtarmenia/events/?ref=page_internal) բաժնում։

Հետևելով ընկերության պաշտոնական էջում տեղադրվող միջոցառումներին՝ հնարավոր է տեղեկություն ստանալ առաջիկա կազմակերպվող կինոդիտումների քաղաքների և հասցեների վերաբերյալ։

Ամառն ավելի հետաքրքիր և գունեղ է «Ռոստելեկոմ»-ի հետ․ հետևեք մեր շրջիկ կինոթատրոնի մասին նորություններին։

-----------

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ։ Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի "BBB-" մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն "BB+" է: