Բաժին. Սոցիալական

Երևանում անցկացվեցին երիտասարդական ներառական խաղեր` Հայաստանի դպրոցականների համար

Սեպտեմբերի 6-ին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում անցկացվեցին երիտասարդկան ներառական խաղեր` դպրոցականների և հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Միջոցառումն ուղղված էր կրթօջախներում ներառական մշակույթի ձևավորմանը: Միջոցառման կազմակերպիչներն են Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան և «Սպիտակ ձեռնափայտ» ՈԱԿ-ը` Ռոսատոմ պետկորպորացիայի և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի աջակցությամբ:

Միջոցառմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետութան Աշխատանքի և սոցիալական հարցերի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններից, կրթական հաստատություններից, որոնցում արդեն կիրառվում է ներառական կրթությունը, ինչպես նաև` հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` որոնք զբաղվում են առողջական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հասարակության մեջ ներգրավմամբ:     

«Հայաստանում այսօր ակտիվորեն զարգանում է ներառական փոխգործակցույթունը: Օրեցօր ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում սոցիալական աշխատողների, հոգեբանների, լոգոպեդների և այլ մասնագետների պատրաստումը, որոնց պրոֆեսիոնալիզմից է կախված սահմանափակ հնարավորություններով մարդկանց հաջող ինտեգրումը` հասարակություն: Հույս ունենք, որ շատ շուտով Հայաստանի դպրոցները բոլորի համար կդառնան անհատի զարգացման կենտրոններ»,-նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:

«Սպիտակ ձեռնափայտ» ՈԱԿ-ի նախագահ Օլեգ Կոլպաշչիկովի խոսքով, միջոցառման գլխավորն նպատակն էր ֆիզիկական տարբեր հնարավորություններով անձանց սոցիալական ամբողջական փոխգործակցությունը: Կոլպաշչիկովը նշել է, որ մարդկանց համար միասնական հարմարավետ միջավայրի ստեղծումը, անկախ նրանց ֆիզիկական ու հոգեբանական առանձնահատկություններից, քաղաքակիրթ հանրության կարևոր բաղադրիչ է, որտեղ յուրաքանչյուր մարդ ունի հավասար իրավունքներ ու հնարավորություններ:

«Երիտասարդական ներառական խաղերը հնարավորություն են ծանոթանալ, ունենալ այլ զգացողությաններ: Ներառականության սկզբունքը հնարավորություն է տալիս փոխգործակցությանմիջոցով արագ ու ստեղծագործորեն գտնել միմյանց հասկանալու և ընկալելու ուղիները»,-ընդգծեց է Օլեգ Կոլպաշչիկովը:

Երիտասարդական ներառական խաղերն անցկացվեցին խաղային քվեսթի ձևաչափով: «Մենք ուրախությամբ ենք հարթակ տրամադրել նման միջոցառման համար, ու հետագայում մեր պրակտիկայում անպայման կկիրառենք շփման և ուսուցման գործիքներ, որոնք անմիջականորեն կապված չեն տրամաբանության հետ, սակայն ի զորու են հաջողությամբ զարգացնել երեխաներին` հպման, ռիթմի, տարածության ու պլաստիկայի միջոցով»,-ասաց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Փորձագետները նշում են, որ նմանատիպ ակտիվությունները նպաստում են սիցիալական ներառության զարգացմանը։

Երիտասարդական ներառականխաղերին մասնակցել են Երևանի դպրոցների և ԲՈՒՀ-երի ավելի քան 200 աշակերտներ և ուսանողներ: Խաղերի շրջանակում երեխաները կատարել են տարատեսակ առաջադրանքներ, որոնց միջոցով հնարավորություն են ունեցել պատկերացում կազմել առողջական սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց ունակությունների մասին:

«Այսօրվա միջոցառումից ես զգացի, որ կարող եմ շատ բան անել` չօգտագործելով անգամ որոշ զգայարաններ, օրինակ` տեսողությունս: Ինձ ավելի շատ դուր եկավ փակ աչքերով գոլֆ խաղալը: Անհրաժեշտ էր լսել ինքդ քեզ և վստահել ուրիշին, որը հուշումներ էր անում: Դա ինձ համար բացարձակ նոր զգացողություն էր, և այժմ ես սկսեցի հասկանալ, թե որքան կորևոր է լինել միասին, եթե նույնիսկ մենք տարբեր ենք»,-նշեց երիտասարդական խաղերի մասնակից Անահիտ Մարուքյանը:

———

Հաշմանդամային սպորտի Հայկական ազգային ֆեդերացիան (ՀՍՀԱՖ) ստեղծվել է 2009 թվականին։ ՀՍՀԱՖ-ն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սպորտի ոլորտային բարեփոխումներին միտված գործունեություն, մշակում և իրականացնում է առանձին մարզաձևերի զարգացմանն ու մասսայականացմանը ուղղված ծրագրեր, կազմակերպում և անցկացնում է մարզումներ, ուսումնամարզական հավաքներ, մրցաշարեր, ոլորտային մասնագետների վերապատրաստումներ ու դասընթացներ։ «Սպիտակ ձեռնափայտ»-ը՝ անկախ ոչ առևտրային կազմակերպություն է, հիմնված է 2010թ․-ին Եկատերինբուրգում։ «Սպիտակ ձեռնափայտ» ԱՈԿ-ը մշակում և կիրառում է հաշմանդամություն ունեցող մարդկանց ներառման ու սոցիալական վերականգման նոր մոտեցումներ՝ էքստրաբիլիթի (extrability):

«Ռոսատոմ» ատոմային էներգիայի պետական կորպորացիան՝ գլոբալ տեխնոլոգիական առաջնորդներից է։ Ընկերության առանցքային արժեքն է Մարդը։ Հենց այդ պատճառով է Ռոսատոմը սատարում է մարդկանց կյանքի որակը բարելավող նախագծեր։ Հայաստանի էներգետիկ ոլորտում Ռոսատոմի առանցքային նախագիծն է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացումը։ Աշխատանքների իրականացման արդյունքում կայանի շահագործման նվազագույն ժամկետը երկարացվելու է մինչև 2026թ։

Share