Բաժին. Սոցիալական

60 000 հատ կորոնավիրուսի թեստ. Չինաստանից Հայաստան է ներկրվելու բժշկական պարագաների և սարքավորումների մեծ խմբաքանակ

ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակը տեղափոխող ինքնաթիռը շուտով կժամանի Երևան։ Հատուկ չվերթը նախաձեռնել է ՀՀ պարետատունը։ Այս մասին տեղեկացնում էՀայկական միասնական տեղեկատվականը

«Ժամեր անց Երևանում վայրէջք կկատարի ՀՀ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան տեղափոխվող, ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պա1րագաների և սարքավորումների խմբաքանակը»,- նշված է գրառմեն մեջ, ըստ որի՝ խմբասքանակում ներառված են. 

– 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքեր,

– 2 թթվածնի մատակարարման կայան,

– 60 000 հատ թեստ,

– 60 000 հատ բժշկական դիմակ,

– 280 000 հատ պաշտպանիչ դիմակ,

– 20 000 հատ պաշտպանիչ ակնոց,

– 100 000 հատ պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

Share