Բաժին. Աշխարհ

HTC-Ը ԳՐԱՆՑՈՒՄ Է ԼՈՒՐՋ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սմարթֆոնների և պլանշետ համակարգիչների արտադրությամբ համաշխարհային առաջատար թայվանական HTC ընկերությունն ամփոփել է 2011 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 103%-ով և կազմել 17,52 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ հասույթն այս նույն ժամանակահատվածում աճել է 124%-ով և կազմել 4,31 մլրդ ԱՄՆ դոլար:

Ինչպես նշում են վերլուծաբանները` թայվանական այս ընկերությանը հաջողվում է գրանցել ֆինանսական լուրջ հաջողություններ և «հաղթական քայլերով» շարժվել առաջ` նախ և առաջ շնորհիվ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների նկատմամբ շուկայում ձևավորված մեծ պահանջարկի և գնային ճկուն քաղաքականության:

HTC Corp.-ը հիմադրվել է 1997 թվականին: Սկզբնական շրջանում ընկերությունն իր արտադրանքը թողարկել է համաշխարհային առաջատար բջջային կապի օպերատոների բրենդներով, սակայն հետագայում, 2006 թվականից սկսած, ընկերությունը համաշխարհային շուկա է դուրս եկել սեփական բրենդով:

Business Week ամսագրի կողմից HTC-ը ճանաչվել է Ասիայի առավել արդյունավետ և արագ զարգացող տեխնոլոգիական ընկերություններից մեկը:

Share