Բաժին. Աշխարհ

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՊՐՈՒՄ Է ԾԱՆՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

2011 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Ճապոնիայում ավտոմեքենաների արտադրության ծավալները կրճատվել են  ավելի քան 30,2%-ով: Ճապոնիայի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ` ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում այս երկրում արտադրվել է 3,430 մլն ավտոմեքենա: Միևնույն ժամանակ, հունվար-հունիս ամիսներին Ճապոնիայից ավտոմեքենաների արտահանման ծավալները կրճատվել են 21%-ով և կազմել 1,840 մլն ավտոմեքենա:

Ինչպես փաստում են վերլուծաբանները` Ճապոնիայի տնտեսությանը, և, մասնավորապես, ավտոարտադրությանը, զգալի վնաս հասցրած աղետի հետևանքները դեռևս երկար ժամանակ «իրնեց զգացնել կտան»:

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հասցրած վնասները գնահատվում են շուրջ 209 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ երկրաշարժից տուժած միայն կառույցների կրած վնասը գնահատվում է մոտ 129 մլրդ դոլար, էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտներին հասցված վնասը գնահատվում է համապատասխանաբար 24 մլրդ և 16 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ տրանսպորտի ենթակառուցվածքներին հասցված վնասը` 27 մլրդ ԱՄՆ դոլար:

Share