Բաժին. Աշխարհ

MOTOROLA-Ն ԱՇԽԱՏՈՒՄ Է ՎՆԱՍՈՎ

Բջջային սարքավորումների արտադրության ոլորտում մասնագիտացված Motorola Mobility ընկերությունն ամփոփել է 2011 թվականի երկրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ամփոփ ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակն ընկերության համար եղել է «վնասաբեր»: 2011 թվականի ապրիլ-հունիս ամիսների արդյունքներով  Motorola Mobility ընկերությունը կրել է  56 մլն ԱՄՆ դոլարի զուտ վնաս, ընդ որում՝ այս նույն ժամանակահատվածում մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ վնասը կազմել է 0,19 ԱՄՆ դոլար: Նշենք նաև, որ հաշվետու երեք ամիսներին ընկերության համախառն հասույթն աճել է 28%-ով և կազմել 3,34 մլրդ ԱՄՆ դոլար:
Share