Բաժին. Աշխարհ

ՏՀԶԿ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿԱԶՄՈՒՄ Է 8,1%

2011 թվականի մայիս ամսվա արդյունքներով Տնտեսական  համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) անդամ երկրներում գործազրկության մակարդակը նախորդ ամսվա համեմատությամբ չի փոփոխվել՝ կազմելով 8,1%: ՏՀԶԿ անդամ երկրներում գործազուրկ է մոտ 50 մլն մարդ:

Միևնույն ժամանակ, մայիս ամսվա արդյունքներով միայն ԵՄ-ում գործազրկության մակարդակը կազմել է 9,3%, իսկ Եվրագուտում՝ 9,9%:  Նախորդ ամսվա համեմատությամբ այս ցուցանիշները նույնպես մնացել են նույն մակարդակների վրա:

Հատկանշական է, որ ամսական կտրվածքով գործազրկության մակարդակի շարունակական անկում ՏՀԶԿ անդամ երկրներում գրանցվում է 2010 թվականի հոկտեմբերից: Մինչ այս ՏՀԶԿ անդամ երկրներում գործազրկության միջին մակարդակը տատանվում էր 8.5%-ի սահմաններում:

ՏՀԶԿ-ն աշխարհի խոշորագույն տնտեսական կազմակերպություններից է, որին անդամակցում է 34 երկիր՝ ԱՄՆ, Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա,Մեծ Բրիտանիա, Հունգարիա, Գերմանիա, Հունաստան, Դանիա, Իսրայել, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Կանադա, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Լեհաստան, Պորտուգալիա, Սլովակիա, Սլովենիա, Թուրքիամ Ֆինլանդիա, Ֆրանսիա, Չեխիա, Չիլի, Շվեյցարիա, Շվեդիա, Էստոնիա, Հվ.Կորեա, Ճապոնիա:

Share