Աշխարհ | 12:11 29/07/11

«ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՖՈԼՏ»-Ի ՀԱՐՑԸ ԿՐԿԻՆ ԼՈՒԾՈՒՄ ՉՍՏԱՑԱՎ

ԱՄՆ կոնգրեսականները չեն արդարացրել ԱՄՆ նախագահի սպասումները և, «շեղվելով նախատեսված ընթացքից», հետաձգել են ԱՄՆ պետական պարտքի վերին սահմանի բարձրացման հարցի քվեարկությունը: Արդյունքում, «ամերիկյան» անորոշությունը դեռևս շարունակում է մտահոգիչ մնալ: Վերլուծաբաններն ընդգծում են. «Եթե ԱՄՆ Կոնգրեսը վերջապես հավանություն տա ծրագրին, ապա հնարավոր կլինի վերջ դնել ստեղծված «անորոշ» վիճակին: Հակառակ դեպքում` համաշխարհային տնտեսությանը սպառնում է մեծ վտանգ»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ ԱՄՆ պետական պարտքը ներկայումս հասել է պատմության մեջ աննախադեպ մակարդակի` 14 տրիլիոն ԱՄՆ դոլարի: Եվ եթե մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 2-ը ԱՄՆ պետական փոխառությունների վերին սահմանը չբարձրացվի, ապա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ում կկիրառվի տեխնիկական դեֆոլտ: