Բաժին. Բիզնես

ՇԵՆԳԱՎԻԹ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԻ 8-ՐԴ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ

ՊրոԿրեդիտ Բանկից հայտնում են, որ բանկն այս տարվա օգոստոսի 24-ին ՊրոԿրեդիտ Բանկը Երևան քաղաքի Շենգավիթ համայնքում բացել է իր թվով 8–րդ մասնաճյուղը։ «Շենգավիթ» մասնաճյուղը ՀՀ կենտրոնական բանկի կողմից գրանցվել է ս.թ. օգոստոսի 14-ին։ Մասնաճյուղը գտնվում է Բագրատունյաց փ. 15 հասցեում՝ Գարեգին Նժդեհի հրապարակին հարող տարածքում, որը Շենգավիթ համայնքի ամենաաշխույժ վայրերից է։

Ներկայումս ՊրոԿրեդիտ Բանկը սպասարկում է իրականացնում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների թվով ութ մասնաճյուղերում, իսկ մինչև տարեվերջ նախատեսում է բացել ևս մեկ մասնաճյուղ` արդեն Արտաշատ քաղաքում։

Բերտոլտ Հերցֆելդ, «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ–ի Գործադիր տնօրեն, – «ՊրոԿրեդիտ Բանկն ակտիվ համագործակցություն է առաջարկում Շենգավիթ համայնքի բնակիչներին։ Կարևորելով «Հարևան–բանկ» գաղափարը, մենք ձգտում ենք ընդլայնել մասնաճյուղերի ցանցը, որպեսզի հասանելի լինենք հնարավորինս շատ մարդկանց իրենց իսկ համայնքներում, և ակնկալում ենք, որ «Շենգավիթ» մասնաճյուղը ակտիվորեն կնպաստի համալրել մեր երկարաժամկետ հավատարիմ հաճախորդների շարքերը»։

Share