Բաժին. Բիզնես

ՎԱՂԸ ԿՎԵՐԱԲԱՑՎԻ ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹԻ ՓՈՂՈՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ «ՍԹԱՐ» ՄՈՒՊԵՐՄԱՐԿԵՐՏԸ

«Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 28, ժամը 17:00-ին. Դավիթ Անհաղթ փողոցում (ք. Երևան, Դավիթ Անհաղթի 21) գտնվող ՍԹԱՐ սուպերմարկետի վերաբացումը: Սուպերմարկետը բացվել է 2006թ.-ի հուլիսին, որը թվով երրորդ խանութն էր ՍԹԱՐ ցանցում: Սույն թվականի սեպտեմբեր ամսին որոշում ընդունվեց խանութի վերակառուցման մասին` նպատակ ունենալով համապատասխանեցնել այն մանրածախ առևտրի ոլորտում առկա ժամանակակից ստանդարտներին:

Սուպերմարկետի առևտրային մակերեսը կազմում է 630քմ, որի անձնակազմը կազմված է մոտ 50 աշխատակցից: Խանութում տեղադրված է 6 դրամարկղ, որոնցից 2-ն էքսպրես` արագ սպասարկման. շնորհիվ այս թվով դրամարկղերի կապահովվի հաճախորդների բարձրակարգ սպասարկումը: Հաճախորդների ժամանակի տնտեսման համար, սուպերմարկետը 100%-ով գործում է ինքնասպասարկման սկզբունքով, իսկ հարմարավետության ապահովման համար խանութը համալրվել է լուսավորության և օդափոխման նորագույն համակարգերով: Սուպերմարկետին կից` նույն տարածքում տեղակայված է դեղատուն, գրավատուն և քիմմաքրում, իսկ 2-րդ հարկում գործում է «Էյ Էֆ Սի» սրճարանը:

ՍԹԱՐ սուպերմարկետի նոր ռազմավարությունը կառուցվում է առևտրի երեք կարևորագույն գործոնների հիման վրա. տեսականի, ցածր գին և եվրոպական սպասարկում: Խանութի տեսականին զգալիորեն ընդլայնվել է, այժմ ներկայացված է մոտ 10 հազար անուն ապրանք, որի 75% -ը սննդային և 25%-ը ոչ սննդային ապրանքներ են. ընդլայնվել է միրգ և բանջարեղենի, տնային պարագաների, կենցաղային ապրանքների, ինչպես նաև մանր կենցաղային տեխնիկայի բաժինները: Սուպերմարկետի ծառայությունները ներառում են. «Սթարքարտի» միջոցով զեղչի ստացում, հաճախորդների հետ հետադարձ կապի կետ, դրամարկղում բանկային քարտերի միջոցով վճարման հնարավորություն, ինպես նաև հատուկ վճարման տերմինալներ` կոմունալ վճարումների, ինչպես նաև ինտերնետային և բջջային կապի վճարումների համար: Բացի այդ, նպատակ ունենալով սպասարկել հասարակության տարբեր սոցիալական խմբերին, խանութը կուրախացնի այս շրջանի բնակիչներին ցածր գներով, որը կապահովվի մշտական գնային ակցիաների և հատուկ պրոմո ծրագրի` «Միշտ ցածր գին» միջոցով:

Հիշեցնենք, որ ՍԹԱՐ-ը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող խոշորագույն ցանցերից մեկն է: Ներկայումս ցանցը կառավարում է տասներեք սուպերմարկետ: Լինելով առաջատար մանրածախ առևտրի ոլորտում` մենք մշտապես փնտրում ենք նոր ուղիներ, որոնք կօգնեն զարգացնել մեր կազմակերպությունը` առավելագույնս բավարարելով մեր սպառողների պահանջները:  ՍԹԱՐ-ի նպատակն է հնարավորություն ընձեռել սպառողներին գնումներ կատարել քաղաքակիրթ առևտրի կենտրոններից` ապահովելով որակյալ ապրանքների լայն տեսականի մատչելի գներով, ընդլայնել ցանցը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև ՀՀ մարզերում` սպասարկելով առավելագույն մեծ թվով գնորդների: Ներկայումս ՀՀ-ում գործող ՍԹԱՐ-ի 13 խանութները յուրաքանչյուր շաբաթ սպասարկում են ավելի քան 200 000 գնորդների և ապահովում են ավելի քան 850 աշխատատեղ:

Share