Բաժին. Բիզնես

«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ»-Ի ՆՈՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆԸ, ՈՒՄ, ՍԱԿԱՅՆ, ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՏ ՇՓՈԹԵԼ ՊԵՏՔ ՉԷ

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի խորհրդի դեկտեմբերի 2-ի որոշմամբ բանկի գործադիր տնօրեն է նշանակվել Տիգրան Դավթյանը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրեց «Կոնվերս բանկ»-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարգարյանը, Տիգրան Դավթյանը 2008թ. ապրիլից մինչ օրս զբաղեցնում էր «Կոնվերս բանկի» գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը (ֆինանսական շուկաների գծով) վերջին 4 ամիսների ընթացքում կատարելով նաեւ գործադիր տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

Տիգրան Դավթյանը իր աշխատանքային գործունեությունը սկսել է 1991թ.-ից` աշխատելով որպես ներդրումային ընկերության գործադիր տնօրին: Այնուհետև ՀՀ կենտրոնական բանկում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, եղել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն, այնուհետեւ` Վարչության նախագահ: Աշխատել է տարբեր միջազգային ծրագրերում:

Երկար տարիներ դասախոսում է Երեւանի պետական համալսարանում, Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանում: Մի շարք հրապարակումների հեղինակ եւ համահեղինակ է: Մասնակցել է բազմաթիվ սեմինարների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Տնտեսագիտական գիտությունների թեկնածու է: Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Share