Բաժին. Բիզնես

ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ – ԱՌԱՎԵԼ ՀԱՄԱՐ ՍԱԿԱԳՆԵՐ «ԿԼԱՍԻԿ ՍՈԼՈ» ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՄԱՐ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ առաջատար բջջային օպերատորը շարունակում է անակնկալներ մատուցել իր բաժանորդներին: Այժմ «Կլասիկ Սոլո» հետվճարային փաթեթից օգտվելը դարձել է շատ ավելի շահավետ, քան նախկինում, քանի որ փոփոխություններ են կատարվել ինչպես զանգերի և SMS-ների սակագներում, այնպես էլ քարտի տրամադրման և լրացուցիչ ծառայությունների առաջարկած պայմաններում:

«Մենք կարևորում ենք յուրաքանչյուր բաժանորդի գոհունակությունը` մշտապես ձգտելով ստեղծել հարմար պայմաններ ձայնային և այլ ծառայություններից օգտվելու համար: Որակյալ սպասարկումն ու մատչելիությունը ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար առաջնահերթություն են», ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ստորև ներկայացված են փոփոխված գներն ու սակագները.  

Քարտի տրամադրման պայմանները. միացման վճար` 500 դրամ, երաշխիքային կանխավճար` 5000 դրամ:
Տեղական զանգեր. դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց` 20 դրամ/րոպե, դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր 40 դրամ/րոպե, դեպի ՀՀ քաղաքային ցանց` Երևան 30 դրամ/րոպե, դեպի ՀՀ քաղաքային ցանց` մարզեր 35 դրամ/րոպե:

SMS. Դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 10 դրամ/SMS,

Լրացուցիչ ծառայություններ. սեփականատիրոջ փոփոխություն` 500 դրամ, համարի փոփոխություն 1000 դրամ, ժամանակավոր կասեցում ըստ պահանջի (առավելագույնը 1 տարի)` 500 դրամ/ամիս, ամսավճար միայն մուտքային զանգերի համար 800 դրամ/ամիս:

Փաթեթի ամսավճարը կազմում է 4000 դրամ:

Ներկայացված բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Հիշեցնենց, որ ՎիվաՍել–ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում շարժական կապի առաջատար օպերատոր է, որը տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի: Իր հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, կարճ ժամանակամիջոցում ՎիվաՍել–ՄՏՍ-ը կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների զգալի բազա: ՎիվաՍել–ՄՏՍ-ը Հայաստանի շարժական հեռահաղորդակցության շուկայում նորարարական տեսականու և ծառայությունների զարգացման ու առաջարկի առաջատարն է: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.vivacell.am:

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսատանի եւ ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 96.68 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի 82 տարածաշրջանների բնակչությունը, ինչպես նաեւ Բելառուսի, Ուկրաինայի, Ուզբեկստանի եւ Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը եւ իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 230 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.ru:

Share