Բիզնես

Team․Telecom Armenia-ն մտադիր է ձեռք բերել ՎԵՈՆ Արմենիան

Team․Telecom Armenia-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունիսի 8-ին Veon Armenia ընկերությունը դիմել է ՀԾԿՀ  և ՏՄՊՊՀ իր բաժնեմասերի 100%-ը ԹԻՄ ՍՊ ընկերությանը օտարելու մասին համաձայնություն և թայլտվություն ստանալու համար: ԹԻՄ-ը դիմել է ՏՄՊՊՀ գործարքի թույլտվություն ստանալու համար:

«ԹԻՄ-ը նոր ուղի է հարթում հեռահաղորդակցության և թվային ծառայությունների հայաստանյան շուկայում, իսկ այս ձեռքբերումով մենք ավելի կհզորացնենք թե՛ արհեստավարժ մասնագետների մեր թիմը, թե՛ ցանցային ենթակառուցվածքները», – նշել է «ԹԻՄ»-ի տնօրեն Հայկ Եսայանը` հաստատելով լուրը:

«Ինչպես գիտեք, «Team․Telecom Armenia»-ն արդեն սկսել է նոր սերնդի ցանցի նախագծման և կառուցման աշխատանքները, իսկ այս ձեռքբերումը ավելի կարագացնի նորագույն լուծումների ներդրումն ու ժամանակակից ծառայությունների տրամադրումը հայաստանյան սպառողին»:

Share