Բաժին. Բիզնես

2019թ.-ին App Store-ի վաճառքների ծավալը կազմել է 519 մլրդ դոլար

Ամերիկյան Apple կորպորացիան հայտնել է, որ 2019թ.-ին App Store հարթակում վաճառների ծավալները կազմել են 519 մլրդ դոլար։

Նշված գումարի 85%-ը բաժին է հասնում հավելվածների, խաղերի և այլ լուծումների մշակողներին, որոնց համար App Store-ը վաճառքի հարթակ է։

Վաճառքների ամենամեծ ծավալը բաժին է ընկել իրական ապրանքներին և ծառայություններին՝ 413 մլրդ դոլար, որից 268 մլրդ դոլարը բաժին է ընկնում առևտրային հավելվածներին։

Թվային ապրանքները և ծառայությունները բերել են 61 մլրդ դոլար։ Իսկ հավելվածներում ցուցադրվող գովազդից ստացվել է 45 մլրդ դոլար։

2008թ.-ին բացված App Store հարթակում այժմ կա 2 մլն հավելված։ Ամեն շաբաթ առցանց հարթակ է այցելում 500 մլն օգտատեր՝ 175 երկրից։

Share