Բաժին. Բիզնես

ԱՐՄԵՆԱԼ-ը բարձրացնում է հրդեհային անվտանգության մակարդակը

ԱՐՄԵՆԱԼ գործարանն (ՌՈՒՍԱԼ ընկերության կազմում է) իրականացնում է հրդեհային անվտանգության ծառայության տեխնիկական վերազինման ծրագիրը: Այս նպատակով ձեռք է բերվել ԿամԱԶի հիմքի վրա հզոր հրշեջ մեքենա՝ հինգտոննանոց  ջրի պահեստարանով և փրփուրի 500-լիտրանոց տարողությամբ:

– Արդյունավետ տեխնիկան նախատեսված է քսասառեցնող հեղուկի պահեստի անվտանգությունն ապահովելու համար, – ասաց ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատանքի պահպանության, արտադրական անվտանգության և բնապահպանության բաժնի պետ Վահե Թամազյանը: – Այն համալրեց մեր հավաքակայանը, և այժմ գործարանն ունի երեք հրշեջ մեքենա:

Ծառայության հաջորդ նորույթը հրշեջ դեպոյի մեխանիկական դարպասների փոխարինումն է հեռակառավարվող էլեկտրոնային դարպասներով: Դրանք մի քանի վայրկյանում վահանակով բացվում են վարորդի խցիկից, իսկ էլեկտրաէներգիայի խափանումների դեպքում ապահովված են արագագործ մեխանիկական շարժակով:

Գործարանի հրդեհային անվտանգության ծառայության զարգացման հաջորդ նախագիծը կդառնա հրդեհաշիջման նոր համակարգի տեղակայումը տարայի պատրաստման արտադրամասում և պատրաստի արտադրանքի պահեստում:

ԱՐՄԵՆԱԼ-ը 2000 թվականից ՌՈՒՍԱԼ-ի կազմում է: Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից մեկն է և ալյումինի միակ արտադրողը Կովկասթում և Կենտրոնական Ասիայում: Ստեղծվել է 1950 թ. գործարկված Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա:

Share