Բաժին. Բիզնես

Թվային մարքեթինգի 2-րդ օնլայն կոնֆերանսը՝ Skill-ի և Ամերիաբանկի համագործակցությամբ

Հայաստանում թվային մարքեթինգի առաջին օնլայն կոնֆերանսը տեղի ունեցավ մայիսի 8-ին։ Թվային մարքեթինգի և օնլայն միջոցառումների կազմակերպման ոլորտներում սա հրաշալի նախադեպ էր, որը կազմակերպիչները որոշեցին կրկնել։

Digital Marketing Friday Conferencе vol 2-ը երկար սպասեցնել չտվեց։ Skill-ի և Ամերիաբանկ ՓԲԸ համագործակցության արդյունքում այսօր անցկացվեց երկրորդ օնլայն քննարկումը։

Բանախոսներն էին event մարքեթինգի գուրու Մաքսիմ Բելոուսովը, սոցիալական մեդիայի մոնիթորինգի և վերլուծությունների մասնագետ Եվգենյա Կոբեցը, GUSAROV ինտերնետ-մարքեթինգով զբաղվող ընկերության հիմնադիր Անդրեյ Գուսարովը, ՀՀ-ում առաջին մարքեթինգի դպրոցի` Business School of Marketing & Innovations հիմնադիր Աննա-Մարի Սարգսյանը, թվային մարքեթինգի մասնագետ Տիգրան Պարսեղյանը, «Funky Business – Talent Makes the Capital Dance» և «Karaoke-capitalism» բեսթսելլերների հեղինակ Չելլ Նորդստրյոմը և մարքեթոլոգ Ալինա Գամսախուրդիան։

Քննարկումը՝ տեսանյութում։

Share