Categories: Բիզնես

BeeFree. Beeline-ն անսահմանափակ շփման ազատություն է առաջարկում իր հաճախորդներին

Հայաստանում Beeline-ը գործարկել է նոր «BeeFree» սակագնային փաթեթների շարք: Այն նախատեսված է ակտիվ և ժամանակակից մարդկանց համար, ովքեր գնահատում են իրենց ազատությունը և ձգտում են միշտ կապի մեջ լինել իրենց մտերիմների հետ:

Փաթեթները մշակվել են այնպես, որպեսզի բաժանորդները, ինտերնետի զգալի ծավալներ ստանալուց բացի, անվճար օգտվեն սոցիալական ցանցերից և որոշ այլ հավելվածներից. այսպես նրանք կարող են վայելել շփումը առանց Wi-Fi փնտրելու:

Մասնավորապես, հասանելի են «BeeFree 1900», «BeeFree 2900», «BeeFree 4900» և մարզային «BeeFree Regional» սակագնային փաթեթները: Մինիմալ փաթեթը ներառում է Viber, WhatsApp, Messenger, Zangi, Telegram, BeeTV, Zoom հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն, իսկ առավելագույն փաթեթը արդեն նաև YouTube (մինչև սեպտեմբերի 30-ը), TikTok, Instagram, Facebook, Snapchat, VK, Odnoklassniki, Yandex Music, Deezer, Apple Music, Netflix, Google Maps, Yandex Maps հավելվածները:

«Այսօրվա պահանջն է մշտապես կապի մեջ լինելը: Մենք ցանկանում ենք, որ մեր հաճախորդները կաշկանդված չլինեն իրենց հետաքրքրությունների և շփման մեջ, ու ստիպված չլինեն հաշվեկշիռ ստուգել իրենց ընկերների հետ որևէ բանով կիսվելուց առաջ: Վստահ եմ, որ երաժշտական և սթրիմինգային հավելվածների տարիֆիկացման վերացումը հաճելի լրացում կլինի փաթեթներին», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ բոլոր փաթեթներում ներառված են դեպի հայաստանյան և արտասահմանյան ցանցեր զանգեր կատարելու և կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն:  Անցումը փաթեթներին անվճար է և հեշտությամբ իրականացվում է MyBeelineArmenia հավելվածով, որտեղ նաև կարելի է տեսնել փաթեթի մնացորդը և հաշվի վերծանումը:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 212 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

Share