Բաժին. Բիզնես

DISQO-ն նոր կրթական միջոցառումներ է ներկայացրել ՏՏ համայնքին

DISQO-ն հայկական ՏՏ համայնքի հետ թիմակիցների փորձով ու գիտելիքներով կիսվելու երկու նոր ձևաչափ է ներկայացնում՝ DISQOTECH  Live վեբինարն ու DISQOTECH Goes Beyond կրթական նախագիծը։ Միջոցառումներն այսուհետ կանցկացնեն ոչ միայն Հայաստանյան գրասենյակի այլև Լոս Անջելեսում գտնվող գլխամասի մասնագետները՝ ստեղծելով եզակի հնարավորություն տեղի մասնագետների համար նորագույն տեխնոլոգիաներին ծանոթանալու և արդի լուծումների մասին տեղեկանալու համար։

DISQOTECH  Live – Սա ստարտափի առաջին օնլայն վեբինարն է, որը հուլիսի 15-ին հրավիրում է հայկական, ամերիկյան ու եվրոպական ՏՏ համայնքների ներկայացուցիչներին մասնակցելու «Monolith to Microservices: Driving Business Value with Cloud Native Architecture» թեմայով առցանց հանդիպում-քննարկմանը։ Վեբինարի խոսնակը DISQO-ի Պլատֆորմի և անվտանգության տնօրեն Մարկ Բիտներն է, ով նախկինում աշխատել է այնպիսի ընկերություններում ինչպիսիք են Amazon-ը, Grindr-ը և Nexient-ը։ Վեբինարն անվճար է և ընդունում է գրանցման հայտեր։

DISQOTECH Goes Beyond (DISQOTECH-ն ընդլայնվում է) – DISQO-ի թիմակիցները միացել են Beyond Learning Hub կրթական նախագծին՝ կազմելով եռամսյա թրեյնինգներ Տվյալների վերլուծության և Ջավա ծրագրավորման թեմաներով։ DISQO-ի ավագ մասնագետները գնահատելու են մասնակիցների ավարտական աշխատանքները՝ անցկացնելով իրական հարցազրույցների փուլեր։ Թրեյնինգները կազմված են այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սկսել նոր կարիերա ՏՏ ոլորտում։

«Հայաստանյան գրասենյակի հիմնադրման իսկ օրվանից նպատակ էինք հետապնդում այստեղ նոր կրթական մշակույթ ստեղծել՝ ներգրավելով մեր բոլոր թիմակիցներին ու ներկայացնելով մեր թիմում կիրառված նորագույն տեխնոլոգիաները։ Այս միջոցառումները դեռ շարունակական բնույթ են կրելու»,- նշում է DISQO-ի համահիմնադիր և տեխնիկական տնօրեն Դրո Քոչարյանը։

Ընկերությունը միջոցառումներին զուգահեռ շարունակում է թիմն ընդլայնել նոր մասնագետներով՝ առաջարկելով նոր թափուր աշխատատեղեր։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Share