Բաժին. Բիզնես

Մեծ տվյալներ, մեծ ապագա տվյալագիտության դասընթաց. Ստեղծում ենք համընդհանուր արժեք

Վերջերս «Բիզնես Դեվելոփմենթ Գրուպ»-ի հետ համատեղ Ֆիլիպ Մորրիս ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը ներկայացրել է Sharing is Caring դասընթացների շարքը: Դասընթացների հիմքում ընկած է ոչ միայն սոցիալական պատասխանատվության նախաձեռնությունն, այլ նաև հասարակության համար կարևոր արժեքներ ստեղծելու գաղափարը: Ընկերության մեծագույն ձգտումն է բիզնեսն ամեն շղթայում կազմակերպել այնպես, որ արդյունքում շահի հասարակությունը: Դրա մասին են վկայում շրջակա միջվայրի պահպանմանն ու մարդկային առողջությանն ավելի քիչ վնաս հասցնելուն ուղղված քայլերը, ինչպես նաև տարբեր գիտական ինստիտուտների հետ համագործակցող գիտահետազոտական կենտրոնի բացումը:

Հենց վերը նշված դասընթացների շրջանակում էլ հունիսի 5-ին  Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության գիտնական, տվյալների վերլուծաբան Նարեկ Մելքոնյանն անցկացրեց Big Data, Big Future  հերթական դասընթացը, որը նվիրված էր տվյալների վրա հիմնված որոշումների կայացման, տվյալագիտության, տվյալների վերլուծության, արհեստական բանականության և այլ նմանատիպ թեմաների քննարկմանը և Ֆիլիպ Մորրիս ընկերությունում փորձնակություն անցկացնելու հնարավորությանը, ինչպես նաև նախատեսված էր մեծ ընկերությունների ներսում տվյալագիտության առանձնահատկություններով հետաքրքրված անձանց համար։

Դասընթացքի ընթացքում Նարեկը խոսեց տվյալագիտության բնույթի մասին, պատմեց այն մասին, թե ինչ է անում տվյալագետն առօրյա կյանքում, ինչում է կայանում նրա աշխատանքը, այնուհետև ներկայացրեց մեծ ձեռնարկություններում և փոքր ընկերություններում ու ստարտափերում իրականացվող տվյալագիտության տարբերությունները։ Հաջորդիվ, Նարեկ Մելքոնյանը խոսեց այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն մասնակիցների առաջին քայլերն այս ոլորտում, կիսվեց խորհուրդներով և նյութերով։

Ամենավերջում՝ ամփոփելով դասընթացը՝ Նարեկ Մելքոնյանը ևս մեկ անգամ նշեց որոշումներ կայացնելիս տվյալների վրա հիմնվելու կարևորությունը, այն, որ այս մոտեցումը կարելի է կիրառել բոլոր ոլորտներում, այնուհետև մասնակիցներին տրամադրեց տվյալագիտությամբ ինքուրույն զբաղվելու համար անհրաժեշտ բոլոր հղումները, ինչպես նաև պատասխանեց մասնակիցների հարցերին։

Գործընկերային հրապարակում

Share