Բաժին. Բիզնես

Երևանում կսահմանվեն շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը

Երևան քաղաքի ավագանու հունիսի 24-ին սկսվելիք 4-րդ նստաշրջանի 5-րդ նիստի ժամանակ կսահմանի մայրաքաղաքում շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանին կսահմանի նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները:

Շրջիկ առևտրի կետում չի թույլատրվելու վաճառել գյուղատնտեսական արտադրանք, մսամթերք, ծովամթերք, կաթնամթերք, կենդանիներ, դեղեր և բժշկական նշանակության արտադրանք, շինանյութ, ավտոպահեստամասեր, հրավառության կամ հրագործական արտադրանք, պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ, կենցաղային և համակարգչային տեխնիկա, աուդիո­ և վիդեոարտադրանք, կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր, որսորդական պարագաներ, տնտեսական ապրանքներ և գրենական պիտույքներ, պահպանակներ, միջադիրներ և հիգիենայի այլ պարագաներ, ծխախոտի արտադրանք, թունդ ոգելից խմիչքներ, հեղուկ վառելիք, հեղուկացված նավթային գազ, տեխնիկական հեղուկներ, մանկական կերեր, այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

Շրջիկ առևտրի կետերում չի թույլատրվելու մատուցել վարսահարդարման և դիմահարդարման ծառայություներ, ինտերնետ ծառայություններ, բանկային կամ արտարժույթային ծառայություններ, կապի և հեռահաղորդակցման ծառայություներ, բժշկական ծառայություններ, կացարանի տրամադրում և այլ հյուրանոցային ծառայություններ։

Լիլիթ Դեմուրյան

Share