Բաժին. Բիզնես

Պլաստիկե բաժանարար՝ Bolt ընկերության մեքենաներում վարորդներին և ուղևորներին պաշտպանելու համար

էստոնական Bolt ընկերությունը, որը Երևանում սկսեց ծառայություն մատուցել այս տարվա սկզբից #ԿանաչԵՆՔ կարգախոսի ներքո, համաճարակի ընթացքում քաղաքում երթևեկելու ապահով տարբերակ է առաջարկում ուղևորներին և վարորդներին Bolt Protect կատեգորիայի միջոցով դեռևս ապրիլից։ Այս կատեգորիայի բոլոր մեքենաների դիմացի և հետևի հատվածների՝ այսինքն վարորդի և ուղևորի միջև պլաստիկե բաժանարար է տեղադրված՝ բացառելով վարորդի և ուղևորի անմիջական շփումը։

«Նույնիսկ համաճարակի պայմաններում մարդիկ կարիք են ունենում քաղաքում տեղաշարժվելու, և այս պայմաններում ևս մեր առաքելությունը պետք է իրականացնենք՝ հոգալով մեր վարորդների ու ուղևորների մասին։ Լինելով ընկերություն, որի համար բնապահպանական մոտեցումներն առաջնային են և որը Հայաստանում ներկայանում է #ԿանաչԵՆՔ  կարգախոսով, մենք ստիպված ենք կիրառել պլաստիկից բաժանարար, որպեսզի նվազեցնենք վարակի տարածման ռիսկերը։ Մենք նաև կոչ ենք անում մեր ուղևորներին և վարորդներին հետևել Առողջապահության նախարարության բոլոր ցուցումների»,- տեղեկացնում է Հայաստանում Bolt ընկերության մենեջեր Էդիկ Դավթյանը։

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, COVID-19-ի տարածումը հիմնականում տեղի է ունենում օդակաթիլային եղանակով։ Bolt Protect կատեգորիայի մեքենաներում նվազագույնի է հասցված օդի հոսքը վարորդի և ուղևորի միջև։ Բացի այդ, պարբերաբար ախտահանվում են մեքենաների բռնակներն ու նստատեղերը, մշտապես օդափոխվում է մեքենայի սրահը։ Bolt-ի բոլոր վարորդները ստանում են քայլ առ քայլ հուշումներ, թե ինչպես տեղադրել պլաստիկե բաժանարարը և ինչպես ախտահանել մեքենան։ Բոլոր այն վարորդները, ովքեր իրենց մեքենաները հարմարեցնում են այս նոր կատեգորիայի համար, ընկերության կողմից ստանում են հավելավճարներ։

Bolt ընկերությունը Protect կատեգորիան ներդրել է 20 երկրում և շարունակում է այս ուղղությամբ ընդարձակվել։ Երևանում արդեն հազարավոր ուղևորներ օգտվել են այս ծառայությունից։ Պետք է, պարզապես, Bolt հավելվածով մեքենա պատվիրելիս ընտրել Protect կատեգորիան և երթևեկել ավելի ապահով։

Share