Բաժին. Բիզնես

Հայկական Dexatel ընկերությունը դարձել է Viber-ի պաշտոնական գործընկեր

Հանրահայտ Viber նամակագրության հավելվածը և հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող Dexatel ընկերությունը մայիսին դարձել են պաշտոնական գոգրծընկերներ։ Այս համագործակցության նպատակն է ստեղծել պարզեցված և արդյունավետ նամակագրության ծառայություններ բիզնես սեփականատերերի համար։

Այս համագործակցության արդյունքում Dexatel-ի հաճախորդները հնարավորություն կստանան ուղարկել նամակներ՝ Viber-ի ինքնատիպ ոճով և գործիքներով։ Այսուհետ, հաղորդագրությունների ազդեցությունը ավելի էֆեկտիվ և հասանելի կլինի հաճախորդների երկարաժամկետ ներգրավման համար։ Viber ընկերության համար սա նույնպես շահավետ համագործակցություն է, քանի որ Dexatel-ի միջոցով նրանց հաճախորդների քանակը կավելանա։

Dexatel-ի հիմնադիր Գեղամ Ազատյանը նշում է. «Viber-ը լավագույն լուծումն է հասարակ նամակը ավելի հասանելի և հետաքրքիր դարձնելու համար։ Ուրախ ենք համագործակցել աշխարհի առաջատար հաղորդակցման հարթակներից մեկի հետ։ Այս համագործակցությունը կօգնի Viber-ին և Dexatel-ին ոչ միայն ավելացնելու իրենց օգտատերերի քանակը, այլ նաև ստեղծելու ավելի գրավիչ կոնտենտ՝ շահույթն ավելացնելու և շուկայում ավելի մեծ տեղ զբաղեցնելու համար»։

Dexatel-ի բոլոր հաճախորդները այժմ կարող են կապնվել իրենց լսարանի հետ՝ սովորական տեքստային հաղորդագրության փոխարեն ուղարկելով Viber-ի հաղորդագրություն։ Viber-ի պարզ և հարմար ինտերֆեյսով Dexatel-ի հաճախորդներն իրավունք ունեն 160-ի փոխարեն ուղարկել մինչև 1000 նիշ ունեցող՝ ավելի երկար հաղորդագրություններ: Բիզնեսները կարող են նաև հարստացնել
իրենց հաղորդագրությունները պատկերներով և տեսանյութերով։ Ավելին, նրանք կարող են ավելացնել call-to-action կոճակ և բրենդավորել հաղորդագրությունները։

Viber – ը առաջարկում է նաև մի շարք այլ ծառայություններ բիզնեսների համար, որոնցից մեկն է ձեռնարկատերերին տալ հնարավորություն ստանալու վերլուծություններ, ստուգել call-to-action կոճակի սեղման հաճախականությունը, վերլուծել մարկետինգային արշավի արդյունքները և պլանավորել թիրախավորված գովազդային ռազմավարություններ։ Ըստ Dexatel-ի՝ բիզնես սեփականատերերի համար հնարավոր կլինի ուղարկել և՛ գործարքային և՛ գովազդային հաղորդագրություններ։ Գովազդային հաղորդագրությունները հնարավորություն կտան հաճախորդներին տեղեկացված լինել վերջին գովազդների, առաջարկների և զեղչերի մասին, մինչդեռ գործարքային հաղորդագրությունները նախատեսված են հաճախորդներին ուղարկելու պատվերի արագ հաստատումներ, ողջունող հաղորդագրություններ, առաքման կարգավիճակի մասին թարմացումներ, հաստատման կոդեր, մեկանգամյա գաղտնաբառեր և ավելին:

Սկսած 2015թ-ից Dexatel-ը առաջարկում է լուծումներ, որոնք բիզնեսներին հնարավորություն են տալիս կապնվել և շփվել իրենց հաճախորդների հետ: Ընկերությունը ստեղծվել է կազմակերպությունների հաղորդակցման գործընթացը պարզեցնելու համար՝ մատուցելով մի շարք ծառայություններ, ներառյալ միջազգային զանգեր, փոխադրման ծառայություններ, ռոումինգ ծառայություններ և A2P հաղորդագրություններ:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

Share